Հետաքրքիր փաստեր բջջային հեռախոսի մասին

Առօրյայում բոլորս էլ օգտագործում ենք բջջային հեռախոսներ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստ բջջային հեռախոսներ մասին:

1. Առաջին հեռախոսը կշռում էր 800գ, ուներ 33սմ երկարություն և արժեր 4000 դոլլար:

2. Առաջին բջջային հեռախոսը ստեղծվել է հունիսի 13-ին 1983 թ., Ամերիկայում, Մոտորոլա ընկերության կողմից:

3. Եվրոպացիները միջինում գնում են իրենց երեխաների առաջին բջջային հեռախոսը 7 տարեկանում:

4. 83 % երիտասարդությունը բջջայինը օգտագործում է որպես ֆոտոապարատ:

5. Բջջային հեռախոսներից օգտվում են 1 600 000 000 երիտասարդներ:

6. Վերջին 10 տարվա ընթացքում sms հաղորդագրությունների վրա աշխատել են 3 տրիլիոն դոլլար:

7. Այսօր բջջային հեռախոս ունենալը ոչ թե շռայլություն, այլ անհրաժեշտություն է : Մինչդեռ ընդամենը 4 – 5 տարի առաջ գոնե  Հայաստանում   հեռախոսաքարտի համար օրերով հերթ էին կանգնում, ծանոթ – բարեկամ  փնտրում հեռահաղորդակցության ոլորտում :

2005- ին չինական անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների շնորհիվ իմանում ենք , որ  բջջային հեռախոսների ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ- ի կոդը: Նրանց տվյալներով մարդկային գենը կարող է գոյատևել 200 տարուց ոչ ավել , իսկ 50 – 60 տարի անց երկրագնդում կծնվեն գենետիկորեն անբուժելի հիվանդություններով տառապող  արարածներ:

Այսպիսով  առկա են  բազմաթիվ փաստեր, որոնք  վիճակագրորեն ապացուցում են բջջային հեռախոսի վնասակարությունը : Բոլորս էլ ավելի քան սթափ գիտակցում ենք  յուրաքանչյուրիս  ու մարդկային ցեղին  գիտության կողմից «պարտադրված» մարտահրավերը , բայց … շարունակում ենք գերի  լինել,  մեզ ու աշխարհին կապող թանկ սարքին :

8. 125 միլիոն բջջային հեռախոս օրեկան նետվում է աղբամանը: Ու ոչ միայն այն պատճառով, որ դրանք այլևս անպիտան են, այլ նաև որ ձանձրացրել են իրենց տերերին: Այս տեմպերով աշխարհը կկանգնի գլոբալ աղտոտման եզրին:

9. Միջինում կորեացի դեռահասը ուղղարկում է 60 հաղորդագրություն օրեկան: Իսկ ուսանողների 30%-ը 100 հաղորդագրություն:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր բջջային հեռախոսի մասին