Շարունակում ենք ներկայացնել Ձեզ հետաքրքրաշարժ փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին։
1․ Ամենաերկար անվանում ունեցող քաղաքը Բանգկոկն է, որի լատինական անվանումը այսպես է՝ «Krung Thep Mahanakhon Amon Rattanakosin Mahinthara Ayuthaya Mahadilok Phop Noppharat Ratchathani Burirom Udomratchaniwet Mahasathan Amon Piman Awatan Sathit Sakkathattiya Witsanukam Prasit»: Օրիգինալ անվանումը ունի 167 տառ:
2․ Դանգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհում ներկայում ապրող ամենացածրահասակ մարդ, նրա հասակը 54,6սմ է: Տղամարդն աշխատել է Սամոայի կրկեսում:
Անցած տարի նա հանդիպել էր աշխարհի ամենաբարձրահասակ մարդուն` ազգությամբ թուրք Սուլթան Քյոսենի հետ, ում հասակը կազմում է 251սմ:
3․ Աշխարհում ամենափոքր Կոլիբրի թռչունը թերևս կարելի է համարել բնության հրաշքներից մեկը: Մարմնի երկարությունը կազմում է 5; 7-21.6 սանտիմետր, քաշը՝ 16-20 գրամ: Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։ Հայտնի է 1 ընտանիք, 123 սեռ, 320 տեսակ։ Թռչում են շատ արագ `մինչև 80 կմ/ժամ արագությամբ: Որոշ տեսակների մոտ թևերի շարժման ինտենսիվությունը հասնում է վայրկյանում 57 թափահարման: Կոլիբրիները ամենաշատը տարածված են Հարավային Ամերիկայի արևադարձերում։
4․ Ավստրալական Թայպանը հանդիսանում է աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը, որի խայթոցի դեպքում մահվան հավանականությունը կազմում է 90%:
Ագրեսիվության և արագության համար թայպանը համարվում է աշխարհում ամենավտանգավոր օձերից մեկը:
Այդ օձը բնակվում է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:
Թայպանի երկարությունը հասնում է 3-3.4 մետրի, իսկ թույնը այնքան ուժեղ է, որ մեկ խայթոցից կարող է սպանել 100 մարդու կամ 250.000 մկան:
5. Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների յուրաքանչյուր ցուցակ գլխավորում է Վենեսուելայի Կանայմա ազգային պարկում գտնվող Անխել (Angel) կամ Սալտո Անխել (Salto Angel) ջրվեժը։ Անխելն աշխարհում ամենաբարձր ջրվեժն է. նրա բարձրությունը կազմում է 978մ, այսինքն՝ մոտ 15 անգամ ավելի, քան հայտնի Նիագարա ջրվեժը։ Հենց այս ջրվեժը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Վենեսուելա։ Ի դեպ, ջրվեժի անվանումը առաջացել է ամերիկացի օդաչու Ջիմի Էյնջելի անունից, ով պատահաբար բացահայտել է այս հրաշքը։
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]