fbpx

Պարույր Սևակ – Ագահության գինը

Եվ պե՞տք է արդյոք
Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչո՞ւ:
…Ու ես ծխում եմ,
Որ ծխի տեսքով
Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,
Ջանամ գոհանալ իմ ունեցածով,
Որ շա՜տ է այնքան:
Մի՞թե, տե՜ր աստված, շատ չէ իսկապես:

Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից, ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու…
Ես չե՛մ կամենում, որ իմ պատրանքը փոխվի պատանքի
Եվ հետո, ծվա՜տ, կախվի աշխարհի կեռերից փշոտ:
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև… անհնարինը`
Ա՛յն գոհությունը,
Ում չի՜ հանդուրժում մեր գոյությունը:
Ուրեմն ի՞նչ անել,
Ինչպե՞ս սիրել քեզ – սիրվել քեզանից և…
…Էլ չուզենալ
Ոչի՜նչ ավելի.
Սեփական իղձը, դավաճանի պես,
Գամել չորս մեխով,
Սեփական ցավին
Չորստապակ մեղր քսել ու կլլել`
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,
Սեփական մտքից
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի
Ու վրան գրել սեփական արյամբ.
«Եղա՜ծն էլ շատ է»,
Գրել ու մեխել սեփական ափին,
Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`
Դասը չիմացող աշակերտի պես…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – Ագահության գինը
ԹԵՍՏ «Էրուդիտի մարզման ռեժիմ»։ Պատրաստվեք մտավոր ակտիվության թռիչքին