Պաղ գարնանային օրով խխունջը բարձրանում էր բալի ծառն ի վեր: Գարուն էր և բալենին ամբողջությամբ պատված էր սպիտակ ծաղիկներով: Հարևան ծառի վրա նստած ճնճղուկները սկսեցին ծիծաղել խխունջի վրա.
– Ինչո՞ւ ես դու ծառը բարձրանում: Մի՞ թե չես տեսնում, որ այնտեղ բալ չկա: Ծառն էլ ընտրել ես չգիտես թե ինչու ամենաբարձրը:
Առանց կանգ առնելու խխունջը պատասխանում է.
– Ես արդեն հիմա տեսնում եմ, որ այս ծառը բոլորից առատորեն է ծաղկում: Նշանակում է բալերն էլ նրա վրա շատ կլինեն: Իսկ մինչ ես հասնեմ կատարին, նրա վրա արդեն հասած կլինեն բալերը: