Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի ու գեղեցիկ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ Walt Disney անիմացիոն ստուդիայի կողմից: Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական՝ սև-սպիտակ ոճում: Ֆիլմի նկարահանման համար օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ: Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի», կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում:
Չեմ ուզում պատմել սյուժեն, միայն ասեմ, որ սա մի պատմություն է միայնակ տղայի մասին, որը գտնում է իր սերը, բայց թե ինչպե՞ս կարող եք դիտել ինքներդ:
Ըստ իս ֆիլմը բավական գեղեցիկ, ռոմանտիկ պատմություն է, իսկ տեխնիկական առումով այն անթերի է:
Դիտում ենք.
[uppod video=”http://youtu.be/1QAI4B_2Mfc” align=”center”]