fbpx

Հայերիս նոր սնահավատությունը

Մարդկանց մոտ՝ կոնկրետ հայերիս մոտ նոր սնահավատություն է առաջացել: Նոր բան է, երբ ասում ես, որ ինչ որ մի բան չի ստացվում, անպայման ստանում ես պատասխան. “նշանակում է դու դրան չես հավատացել, ամեն ինչ քո ձեռքերում է, երազանքները միտում ունեն իրականանալու, եթե մի բան շատ ես ուզում անպայման իրականանում է և այլն և այլն”:

Մարդի՜կ, Ժողովու՜րդ, իմ հինավուրց հայ ազգ հերի՛ք է, հերի՛ք է սին բաների հավատաք, ախր հասկացեք այդ ամենը սուտ է, սուտ:

Հիմա կասեք թե ինչու՞ եմ այդքան համոզված: Իսկ ես ունեմ դրա պատասխանը. իմ կյանքում շատ երազանքներ են եղել ու նաև երազանք, որոնց ես անվերապահորեն հավատացել եմ, ավելին համոզված եմ եղել, որ ամեն ինչ իմ ձեռքերում է և այն իմն է լինելու: Բայց ժամանակը ցույց տվեց որ դա այդպես չէ:

Բերեմ մեկ օրինակ: Ենթադրենք ես սիրում եմ մի աղջկա ու ամբողջ երազանքս, որ այդ աղջիկը ինձ սիրի, իմը լինի, իսկ այդ աղջիկն էլ երազում է, որ ես հեռու մնամ իրենից ու քիչ զզվացնեմ իմ սիրով: Հիմա պատասխանեք ինձ՝ Ձեր ասած Տիեզերքը կամ Աստված ո՞ր մեկիս երազանքը պետք է իրականացնի:

Հասկացեք, որ մարդկային երազանքները դրանք պարադոքսների բերող երևույթներ են և անհնար է որ բոլորի երազանքները անվերապահորեն կատարվեն, այդպես աշխարհը կվերածվի մի մեծ քաոսի:

Ու վերջացրեք ասել, որ ամեն ինչ քո ձեռքերում է, քանի որ մարդ արարածը այնքան փոքր արարած է այս երկրագնդում, որ նրա ձեռքում դժվար հնարավոր լինի շատ բան տեղավորել: Մարդը ընդամենը Երկրագնդի հերթական կենդանատեսակներից մեկն է և ոչ ավել: Ինչպես ծառը, թուփը, գայլը, գառը, սարդը, ճանճը՝ այդպես էլ մարդը:

Վերջացրեք սնահավատությանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հայերիս նոր սնահավատությունը
Ի՞նչ կախվածությունների են հակված Կենդանակերպի նշանները