Հրեշտակներ: Հոգևոր արարածներ: Աստվածային Էակներ: Սուրհանդակներ: Մեր աշխարհի և այն ամենի պահապանները, ինչը մեզ համար թանկ է…
Իսկ գիտե՞ք ինչ. Ես հավատում եմ հրեշտակներին: Ինչքան էլ խենթ, անհնարին ու անիրատեսական հնչի, ես հավատում եմ հրեշտակներին։
Ես շատ բան եմ տեսել չհավատալու համար: Իմ կյանքում եղել են տարբեր իրադարձություններ, որոնցից մի քանիսը դժվար էր հաղթահարել: Այնքան դժվար, որ ես չէի հաղթահարի, եթե չլիներ հատուկ մարդու աջակցությունը։ Իմ պահապան հրեշտակի…
Ահա թե ինչու ես երբեք չեմ դադարի հավատալ հրեշտակներին։ Հրեշտակներ գոյություն ունեն: Եթե չեք հավատում ինձ, պարզապես նայեք Ձեր շուրջը: Դրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են ձեզ աշխարհում ամեն ինչից առավել:
Ահա 7 ակնհայտ նշան, որ դուք ունեք պահապան հրեշտակ.
1. Այս մարդիկ ձեզ ավելի լավ են ճանաչում, քան դուք ինքներդ: Դուք միասին շատ բաների միջով եք անցել, այնպես որ նրանք գիտեն, թե ով եք դուք իրականում: Նրանք ծանոթ են ձեր յուրաքանչյուր տարբերակին, բայց մինչ օրս ձեզնից երես չեն թեքել։ Նրանք նաև գիտեն, թե ինչպես է բաբախում ձեր սիրտը: Եթե դուք ունեք այդպիսի մարդ ձեր կյանքում, երախտապարտ եղեք դրա համար։
2. Նրանց կողքին միշտ հարմարավետ է։ Այնքան հարմարավետ, որ կարող եք բառացիորեն ասել այն, ինչ ուզում եք: Կարող եք խոսել ամեն ինչի մասին և անել ցանկացած բան՝ առանց քննադատության և ծաղրի վախի: Նրանց հետ դուք ազատ եք:
3. Նրանք ձեզ լսում են ավելի խորը մակարդակով։ Եվ նրանք լսում են ոչ թե պատասխանելու համար, այլ ավելի շուտ հասկանալու ձեր ցավը և օգնելու միջոց գտնելու համար: Ահա թե ինչն է այս մարդկանց դարձնում այդքան յուրահատուկ և նրանց առանձնացնում ամբոխից: Եվ դրա համար նրանք ձեր պահապան հրեշտակներն են՝ նրանց կողքին դուք միշտ կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք:
4. Նրանք տալիս են ձեզ այն ուժը, որը ձեզ այդքան անհրաժեշտ է: Նրանք են ձեր ոգեշնչման, մոտիվացիայի, փոփոխությունների և կյանքում ձեր աջակցության աղբյուրը: Նրանք ձեր լույսն են թունելի վերջում, ապացույց, որ եթե կա կամք, ուրեմն միշտ էլ ելք կլինի։ Նրանք այն ուժն են, որը ձեզ անհրաժեշտ է:
5. Նրանք օգնել են ձեզ բուժել և բաց թողնել անցյալի տրավմաները: Նրանք օգնել են ձեզ հաղթահարել ձեր կյանքի շատ դժվար ժամանակաշրջաններ: Նրանք ուղեկցում էին ձեզ ամեն քայլին։ Նրանք ուղղորդում էին, խորհուրդներ էին տալիս, բժշկում… Առանց նրանց դուք այսօր այստեղ չէիք լինի…
6. Նրանք երբեք չեն մեղադրում ձեզ: Այս մարդիկ հարգում են ձեր ընտրությունը և աջակցում են ձեր բոլոր որոշումներին, նույնիսկ եթե համաձայն չեն դրանց հետ: Նրանք միշտ փորձում են իրենց ձեր տեղը դնել, քանի որ դա իրերին տարբեր տեսանկյուններից նայելու և ձեզ հասկանալու միակ միջոցն է։
7. Նրանց մեջ կա մի բան, որը ստիպում է ձեզ զգալ, որ կյանքի ինչ-որ պահի միասին շատ բան եք անցել: Միգուցե այլ հարթության մեջ կամ այլ իրականության մեջ։ Ինչ էլ որ լիներ, բայց միանգամայն ակնհայտ է, որ այս մարդու հետ կապը ավելին է, քան ձեր կյանքի այլ հարաբերությունները: