fbpx

Հոգեբանական ԹԵՍՏ, որը կօգնի իմանալ Ձեր ուղեղի ուժեղ և թույլ կողմերը

5 րոպե և դուք շատ նոր բան կիմանաք Ձեր մասին․․․

Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ինչով զբաղվել: Հարմա՞ր է արդյոք Ձեզ համար «մտավոր» աշխատանքը: Այդ դեպքում անցեք այս թեստը:

1984 թ․ ստեղծված հոգեբանական թեստը կորոշի Ձեր մտածողության հակումները:

Գիտնականները պնդում են, որ եթե Ձեզ համապատասխանում է աշխատանք, որը պահանջում է մտավոր ջանք, դուք կլինեք ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ: Դա ապացուցվում է վերջերս կատարված հետազոտություններից:

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները անց են կացրել փոքրիկ մի թեստ 60 ուսանողների մասնակցությամբ: Նրանք բաժանել են ուսանողներին երկու խմբի՝ նրանց, ովքեր սիրում են մտորել, և նրանց՝ ովքեր չեն սիրում: Եվ բաժանել նրանց ֆիթնես-թրեքերներ, որպեսզի կարողանան չափել նրանց ակտիվությունը:

Թեստի արդյունքերը ցույց են տվել, որ նրանք, ովքեր սիրում են մտորել, աշխատանքային շաբաթվա ընթացքում ֆիզիկապես ավելի պակաս ակտիվ էին: Հանգստյան օրերին երկու խմբերում էլ դիտվում էր միևնույն ակտիվությունը:

Դուք նույնպես կարող եք ստուգել, թե որ խմբին եք պատկանում:

Թեստի արդյունքները պարզ են: Պետք է գնահատել այս 18 պնդումներից ամեն մեկի հանդեպ Ձեր վերաբերմունքը ըստ ստորև բերված աստիճանավորման․

  • +4 – ամբողջովին իմ մասին է,
  • +3 – մեծ մասամբ իմ մասին է,
  • +2 – մասնակիորեն իմ մասին է,
  • +1 – մի փոքր իմ մասին է,
  • 0 – դժվար է կողմնորոշվել,
  • -1 – մի փոքր իմ մասին չէ,
  • -2 – մասնակիորեն իմ մասին չէ,
  • -3 – մեծ մասամբ իմ մասին չէ,
  • -4 – բոլորովին իմ մասին չէ:

Պնդումներ

1. Սիրում եմ դժվար խնդիրներ:

2. Ինձ դուր են գալիս իրավիճակները, որտեղ հարկավոր է շատ մտածել:

3. Մտածելը՝ զվարճալի չէ ինձ համար:

4. Ես գերադասում եմ աշխատանք, որտեղ պետք չէ շատ մտածել:

5. Ես փորձում եմ խուսափել իրավիճակներից, երբ պետք է ստիպված լինեմ շատ մտածել:

6. Սիրում եմ ժամերով մտածել:

7. Ես մտածում եմ այնքան շատ, որքան հարկավոր է:

8. Ես գերադասում եմ մտածել ոչ մեծ, ամենօրյա նախագծերի մասին, քան հեռանկարային:

9. Ինձ դուր են գալիս խնդիրներ, որտեղ հարկավոր չէ շատ մտածել:

10. Իմ ճանապարհը՝ հիմնվել իմ մտքերի վրա:

11. Ինձ դուր են գալիս խնդիրներ, որտեղ հարկավոր է ինքնուրույն գտնել պրոբլեմի լուծումը:

12. Ես չեմ սիրում յուրացնել մտածելակերպի նոր տեխնիկաներ:

13. Ես գերադասում եմ, որպեսզի իմ կյանքը լի լինի խնդիրներով, որոնք հարկավոր է լուծել:

14. Աբստրակտ մտածելակերպ՝ իմ մասին է:

15. Ես կցանկանայի, որպեսզի խնդիրներն ավելի բարդ լինեին, բայց դրանց լուծման համար հարկավոր չլիներ երկար մտածել:

16. Ես թեթևություն եմ զգում մտավոր խնդիր կատարելուց հետո:

17. Ինձ բավարար է կատարել իմ աշխատանքը առանց մանրամասների մեջ մտնելու:

18. Ես սովորաբար չեմ մասնակցում հարցերի քննարկմանը, որոնք ինձ չեն վերաբերվում:

Որքան շատ միավոր հավաքեք՝ այնքան ավելի շատ «մտածելակերպի» մարդ եք: Միավորների առավելագույն քանակը՝ 72 է:

Իսկ քանի՞ միավոր հավաքեցիք դուք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.25 из 5 )
MediaMag
Հոգեբանական ԹԵՍՏ, որը կօգնի իմանալ Ձեր ուղեղի ուժեղ և թույլ կողմերը
Գիտնականները բացատրել են թե ինչի համար է և մարդու ինչին են պետք մատնահետքերը