fbpx

«Ո՞վ ասաց, որ արցունքները թուլության նշան են: Արցունքները մեծ ուժ են»․ Օշո

Եթե ​​դուք երբեք չեք լացում, դա ուժ չէ: Այն, ինչ դուք ուժ եք անվանում, անխռովություն է: Ուժը կոպիտ չէ, փափուկ է..․

Տղաները երբեք չեն լաց լինում: Քանի՞ անգամ եք լսել այս խոսքերը կամ գուցե ինքներդ եք ասել: Բայց ո՞վ և ե՞րբ որոշեց, որ բնական զգացմունքներ արտահայտելը, լինել այնպիսին, ինչպիսին, որ կաս՝ թուլամորթների համար է: Ոչ, լացելու ունակությունն այլ բան է հուշում: Արցունքների մեջ ահռելի ուժ կա…

Ո՞վ ասաց, որ արցունքները թուլության նշան են: Ո՛չ: Սա թուլության նշան չէ: Սա ենթադրում է, որ կան զգացմունքներ: Սա խոսում է զգայարանների ուժի մասին: Եվ զգացմունքների աշխարհն ավելի խորն է, քան մտքերի աշխարհը:

Արցունքները պարտադիր չէ, որ դժբախտության լինեն: Դրանք նաև ուրախության կամ երախտագիտության արցունքներ են:

Արցունքները միակ նշանն են այն բանի, որ ինչ-որ բան տեղի է ունենում ձեր ներսում այնքան հսկայական, որ այն սկսում է համակել ձեզ:

Արցունքներն ազատագրում են: Արցունքները մեծ ուժ են:

Արցունքագեղձերը նույնն են ամբողջ մարդկության աչքերում: Բայց տղամարդիկ սկսեցին մտածել, որ միայն կանայք են լաց լինում (մանկությունից տղաներին ասում են, որ միայն աղջիկներն են արտասվում): Այս մտքի հավատքից տղամարդիկ շատ բան են կորցրել՝ նրանք կորցրել են զգացմունքները, կորցրել են ուրախությունը և չեն կարող արտահայտել իրենց երախտագիտությունը:

Եթե ​​դուք երբեք չեք լացում, դա ուժ չէ: Այն, ինչ դուք ուժ եք անվանում, անխռովություն է: Ուժը կոպիտ չէ, փափուկ է:

Դուք տեսե՞լ եք, ինչպես է սարերից գետը հոսում է ներքև և կասկադներով լցվում փափուկ ջուրը: Ժայռերը շատ կոշտ են: Բայց ի վերջո հոսող ջուրը հաղթում է: Քարը վերածվում է ավազի և հեռացվում է հոսանքի հետ:

Իսկ ահա ծաղիկ է ծաղկել, իսկ նրա մոտ քար է ընկած: Ինչ եք նվիրելու ձեր սիրելիին: Քա՞ր: Ո՛չ: Ծաղիկն ունի ուժ, մեծություն: Դրա ուժը քնքշության, բույրի, գեղեցկության մեջ է: Նրա թուլությունը նաև ուժն է: Այն բացվում է առավոտյան, իսկ երեկոյան՝ թառամում: Նա ողջ է, և նա կմեռնի, քանի որ ապրել է: Քարը երբեք չի կարող մեռնել, քանի որ այն արդեն մեռած է, չի ապրել:

Դարձեք փափուկ: Նրանք, ովքեր թույլ են տալիս իրենց արցունքներին հոսել՝ հաջողակներն են: Նրանք ուժեղ են: Նրանք թքած ունեն ուրիշների քննադատության և դատապարտման վրա: Լաց լինելու, ոչ մեկի մասին չմտահոգվելու և չասելու համար, թե. «Ի՞նչ կասեն մարդիկ»՝ ուժ է պետք: Թող բոլորը խոսեն: Վատ համբա՞վ: Թեկուզ:

Թույլ տվեք ինձ լաց լինել ամբողջ սրտով:

Հեղինակ՝ Օշո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.75 из 5 )
MediaMag
«Ո՞վ ասաց, որ արցունքները թուլության նշան են: Արցունքները մեծ ուժ են»․ Օշո
ԹԵՍՏ. Ձեր գիտելիքները նախանձելի են, եթե ճիշտ պատասխանեք թեստի բոլոր հարցերին