fbpx

Օշո – Տղամարդու սերը

Տղամարդու համար սերը միայն իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը դա ամբողջ իր կյանքն է:

Տղամարդու համար սերը բազում բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ արժեք՝ ոչ մի կերպ չկապված սիրո հետ: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է: Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

Կնոջ համար հակառակն է՝ նա այլ գործեր կանի, որովհետև սիրում է: Երբ նա դադարում է սիրել՝ դադարում է այլևս որևէ բան անել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag