Մտքեր, որոնք կպարզեցնեն և նույնիսկ կարող են փոխել ձեր կյանքի ուղին.
Դեն նետիր այն բոլոր կեղծ դեմքերը, որոնք դու սովոր ես կրել: Դեն նետիր բոլոր դիմակները: Իսկական եղիր: Բացիր քո ամբողջ սիրտը, բաց եղիր: Երկու սիրահարների միջև չպետք է գաղտնիքներ լինել, այլապես սեր չկա: Դեն նետիր քո ամբողջ պարփակվածությունը:
Այսպես կոչված «հավատարմությունը» այլանդակ հասկացություն է, սակայն հազարամյակներ շարունակ այն համարվել է ամենաարժեքավոր հատկանիշներից մեկը, քանի որ հասարակությունը այդ կերպ իրականացնում է ձեզ ստրուկ դարձնելու իր ծրագիրը:
Կյանքն ինքնին անիմաստ է: Կյանքը իմաստ ստեղծելու հնարավորություն է: Իմաստը պետք է հայտնաբերել, ստեղծել: Դու կհայտնաբերես իմաստը միայն այն ժամանակ, երբ ստեղծես այն:
Մարդկային բարեկեցությունը Աստծո մեջ է: Եթե մենք հիմնավորվենք Աստծո մեջ, ապա ամբողջական ու առողջ կլինենք: Եթե հրաժարվենք Աստծուց, ապա անարմատ կմնանք, առանց աջակցության:
Տղամարդու համար սերը միայն իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը դա ամբողջ իր կյանքն է:
Հրապարակման ներկայացրեց՝ Լիանա Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.