fbpx

Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հնդիկ մոդելների և դերասանուհիների ԹՈՓ-5

Հնդկուհիները օժտված են յուրահատուկ և վառ արտաքինով։ Հենց այդ պատճառով էլ շատ աղջիկներ ընտրում են նորաձևության և կինոյի աշխարհը։ Նրանք դառնում են բազմատեսակ գեղեցկության մրցույթների մասնակիցներ և մեծ ճանաչում ձեռք բերում։ Նրանց գեղեցկությամբ հիանում են ամբողջ աշխարհում։ Ավարտելով մոդելի կարիերան, նրանցից շատերը դառնում են տաղանդավոր դերասանուհիներ, որոնք ուրախացնում են ֆիլմերում իրենց դերերով։

Անուշկա Շարմա

Աղջիկը ծնունդով Բանգալորից է, զինվորական սպայի ընտանիքից։ Նա համաշխարհային բրենդերի համար առևտրային մոդել է համարվում։ Անուշկան գրավել է հանդիսատեսի սրտերը՝ խաղալով «Այս զույգին ստեղծել է Աստված» ֆիլմում գլխավոր դերը։

Սոնամ Կապուր

Սոնամը ծնունդով Չամբուր քաղաքից է։ Նա լեգենդար Կապուր դերասանական կլանի ներկայացուցիչ է։ Նրան համարում են ոճի նորաձևության իկոնա։ Նա պրոֆեսիոնալ պարուհի է։

Կատրինա Կաիֆ

Կատրինան ծնվել է բրիտանական Բանգկոկում, նրա հայրը՝ քաշմիրցի է, իսկ մայրը՝ անգլուհի է։ Իսկզբանե նա աշխատում էր որպես ոսկերչական բրենդերի մոդել, իսկ հետո մտավ կինոաշխարհ։ Նրա դեբյուտը կայացավ «Բում» ֆիլմում։

Պրիանկա Չոպրա

Ամենահայտնի հնդիկ դերասանուհիներից մեկը։ Նա դարձել է «Միսս Աշխարհ 2000»։ Նրա ֆիլմագրաֆիան բաղկացած է 45 ֆիլմից։ Նա համարվում է հաջողակ երգչուհի։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։

Դիպիկա Պադուկոնե

Մանկուց զբաղվել է սպորտով, իսկ հետո հանկարծակի դարձել է մոդել։ Նա դարձել է համաշխարհային բրենդերի դեմք, նկարահանվել է «Levi Strauss»-ի, «Maybelline»-ի գովազդներում։ Դեբյուտային դերը խաղացել է «Օմ Շանտի Օմ» ֆիլմում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հնդիկ մոդելների և դերասանուհիների ԹՈՓ-5
Ինչպես որոշել բնավորությունը համբույրի միջոցով