fbpx

Չարլզ Դիքենս։ Մեջբերումներ «Օլիվեր Թվիստի արկածները» գրքից

Սա Դիքենսի սոցիալական վեպն է, որը գրվել է 1838թ-ին և պատմում է մանկատանը ապրող որբ երեխայի կյանքի դժվարությունների մասին։ Երեխան մանկատնից փախչելով ընկնում է Լոնդոնի գետնախորշերում ապրող ավազակների և գողերի ձեռքը, որոնք փորձում են նրան դարձնել իրենց նման։ Սակայն բազմաթիվ տանջանքներից հետո փոքրիկ Օլիվերին բախտը ժպտում է, և նա հայտնվում է հարազատներից մեկի ընտանիքում։

Որքան ահավոր է մտածել, որ մեզնից անվերադարձ բաժանվող սիրելիների հետ չենք վերաբերվել այնպես, ինչպես հարկն է, որ նրանց հանդեպ մեր ունեցած պարտականությունների մեջ թերացել ենք, որ վիրավորել ենք նրանց, երբ կարող էինք սփոփել ու ամոքել նրանց ցավերը։

Կա՞ արդյոք ավելի մեծ խղճահարություն, քան տանջվելը անցյալում գործած սխալների համար, որ այժմ անհնարին է դարմանել։

Ինքնապաշտպանությունը բնության առաջին օրենքն է։

Կա մի տեսակ քուն, որը թեև իշխում է մեր մարմնի վրա, այնուամենայնիվ միտքը չի ազատում շուրջը կատարվող երևույթների գիտակցությունից, և հնարավորություն չի տալիս նրան սավառնել իր ցանկացած ոլորտներում։

Եթե քնի ժամանակ երազելու լինենք, բառերը, որոնք արտասանվում են, կամ ձայները, որոնք իսկապես հնչում են այդ րոպեին, ապշեցուցիչ հեշտությամբ հարմարեցվում են մեր տեսիլքին և վերջիվերջո իրականությունն ու երևակայությունը այնքան զարմանալիորեն միաձուլվում են իրար, որ այնուհետև մեկը մյուսից բաժանել համարյա անհնարին է լինում։

Եթե մարդկային սրտում չկա սեր ու բարի կամեցողություն դեպի իր նմանները, և չկա երախտագիտական զգացմունք դեպի այն էակը, որի նշանաբանըգթությունը և մեծագույն հատկությունը բարեսիրությունն է հանդեպ բոլոր շնչավոր արարածների, ապա երջանկությունը անհասանելի։

Երբեք ուշ չէ ապաշխարության համար։

Զղջման և մեղքերի քավության համար երբեք ուշ չէ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Չարլզ Դիքենս։ Մեջբերումներ «Օլիվեր Թվիստի արկածները» գրքից
ԹԵՍՏ. Միայն ամենախելացի մարդիկ են կարողանում անթերի ճիշտ նշել եվրոպական այս 44 երկրների մայրաքաղաքները