fbpx

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել

Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել:

Եվ պետք չէ միանգամից այս առաջին նախադասությունը կարդալուց ինձ մեղադրել անհայրենասիրության մեջ: Ընդհակառակը ես երևի չափից դուրս հայրենասեր եմ , որ ազգիս ամեն մի մեղմ ասած «բաց թողում» սրտիս շատ մոտ եմ ընդունում:

Ինչու՞ եմ այս եզրահանգմանն եկել. այլապես ինչպե՞ս բացատրել, եթե օրեր առաջ պանթեոնը էլի սրբապղծել են: Եվ այդ ոչ թե թուրքն է արել, այլ հայը: Մի քանի կոպեկի համար իր սրբատեղին է սրբապղծում, մի քանի գրամ պղնձի համար իր ազգի մեծերին է ուրանում: Միջազգային ատյաններում ազերիներին ենք մեղադրում մեր Ջուղայի խաչքարերի և այլ մշակույթային արժեքների վերացման կամ յուրացման համար, այն ինչ մենք ինքներս թքած ունենք այդ արժեքների վրա և պատրաստ ենք մի քանի կոպեկի համար այն ոչնչացնել:

Կամ ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ հայ ազգի մեջ սեփական կրոնադավներ են ի հայտ գալիս. է՛լ սատանիստներ, է՛լ աղանդավորներ: Իսկ հայ ազգի կրոնը՝ քրիստոնեությունը, այն հավատն է, որը օգնել է մեզ գոյատևել հազարամյակներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել, եթե ոչ նեխելով, երբ սկսել ենք ուրանալ մեր իսկ մշակույթը, մեր իսկ նիստ ու կացը: Մեր մաքրամաքուր երաժշտությունը, որը Կոմիտասը մաքրազերծեց այլևայլություններից, նորից սկսել ենք այլանդակել, կեղտոտել թուրքական մզզոցներով ու ոռնոցներով: Մեր բարքերը, մեր նիստ ու կացը, մեր ընտանիքի ձևավորված և հզոր ինստիտուտը փոխարինում ենք եվրոպական կասկածելի և աղետաբեր երևույթներով: Սկսել ենք այլասեռվածությունն ու այլասերվածությունը մարդկային արժանապատվություն և մարդկային իրավունք կոչել և ընկալել…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ նեխելով, երբ Հայաստանը հայաթափելու ամենամեծ և ամենաարդյունավետ քաղաքականությունը հենց մեր իշխանություններն են կատարում, մեր իշխանությունները, այսինքն նորից մենք հայերս:

Ախր ո՞րն ասեմ, էլ որը…

Այլապես ինչպե՞ս բացատրենք, եթե ոչ այսպես. «Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել»:

Վախենում եմ, որ մեր կործանումը մոտ է: Սարսափելի ցավալի է տեսնել ու գիտակցել այս ամենը:

Իսկ սա գրելու ընթացքում ևս մեկ ապացույց հայտնվեց, որ ազգս կործանվում է: Մանրամասնին ծանոթացեք այստեղ. http://www.radiovan.am/krytyj-rynok-razrushen-finita-lya-komediya/


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայ ազգը այն աստիճան հին է, որ սկսել է փչանալ, նեխել
15 օգտակար խորհուրդ. ինչպես մաքրել սոխն առանց արցունքների