Ծանոթացեք՝ Նյակիմ Գատվեչ, մոդել Հարավային Սուդանից, ով սովորեցնում է մարդկանց չվախենալ մթությունից: Նա վճռականորեն կոտրում է գեղեցկության չափանիշները և ուրիշներին մոտիվացնում է անել նույնը:
24 ամյա վառ մոդելը, ով այժմ բնակվում է Մինեապոլիսում (Միննեսոտա) չի ամաչում իր չափազանց մուգ մաշկի համար: «Իմ շոկոլադե գույնը էլեգանտ է: Վերջիվերջո ես ներկայացնում եմ ռազմիկների ազգ», – այսպես է մեկնաբանել իր instagram-ի բազմաթիվ լուսանկարներից մեկը նա:
Մյուս լուսանկարի տակ նա մանրամասն պատմում է, թե ինչպես է տաքսու վարորդը խորհուրդ տվել նրան «սպիտակեցնել» մաշկը, և նրա միակ պատասխանը եղել է ծիծաղը: «Դուք չեք հավատա, թե ինչպիսի հարցեր են ինձ տալիս և թե ինչպես են ինձ նայում մաշկիս գույնի պատճառով»:
Նյակիմը ոչ միայն նորաձևության բազմազանության կողմնակիցն է, այլ նաև բարձր ձայն՝ ամբողջ աշխարհում սևամորթների իրավունքների հարցերի բարձրացման համար։ Նրան նույնիսկ մի անգամ անվանել էլ են «Մթի թագուհի», սակայն նա ուրախությամբ է ընդունել այդ կոչումը։ «Սևը՝ խիզախ է, սևը՝ գեղեցիկ է, սևը՝ ոսկի է… թույլ մի տվեք ամերիկյան չափորոշիչներին վերացնել ձեր աֆրիկական հոգին»։ Սիրեք այն մաշկը, որում ապրում եք՝ անկախ այն բանից թե ի՞նչ երանգի կամ գույնի է այն։
24 ամյա Նյակիմ Գատվեխը ֆուրոր է առաջացրել նորաձևության աշխարհում՝ իր ճոխ մուգ մաշկով
Սակայն մինչ երիտասարդ մոդելի մոտ կգար հաջողությունը, նրա ունիկալ գեղեցկությունը այդքան գնահատված չէր
2016թ. տաքսու վարորդը առաջարկեց նրան սպիտակեցնել մաշկը, նկատի ունենալով, որ նրա դեմքի չափազանց մգությունը գրավիչ չէ
Նա ուղղակի ծիծաղեց և ի պատասխան մինչ հիմա սիրում է իր վառ արտաքինը
«Իմ շոկոլադե գույնը էլեգանտ է: Վերջիվերջո ես ներկայացնում եմ ռազմիկների ազգ», – այսպես է մեկնաբանել իր instagram-ի բազմաթիվ լուսանկարներից մեկը նա:
Այժմ Նյակիմը բնակվում է Մինեապոլիսում, բայց նա միշտ ակտիվ աջակցում է սևամորթներին
«Դու ավելին ես, քան գեղեցիկ և իմ սերը քո հանդեպ անսահման է, որովհետև դու՝ դա ես եմ», – գրում է նա
«Եկեք աբողջ աշխարհին ցույց տանք թե որքան գեղեցիկ և խելացի ենք մենք, այլ ոչ ուղղակի սևամորթ»
Մոդելը դարձավ հանրահայտ և Instagram -ում նա ունի ավելի քան 100 000 հետևորդ
Չնայած նրան, որ Նյակիմը պարբերաբար ոչ հաճելի հաղորդագրություններ է ստանում՝ նա շարունակում է սիրել ինքն իրեն
Նրան նույնիսկ մի անգամ անվանել էլ են «Մթի թագուհի», սակայն նա ուրախությամբ է ընդունել այդ կոչումը
«Իմ մաշկը մարտահրավեր է նետում արևի ճառագայթներին, իսկ իմ մազերը՝ ձգողականության ուժին։ Մի՞թե ես հրաշք չեմ»