Միրնի (Мирный) քաղաքում (Արևելյան Սիբիր) կա նույնանուն ադամանդի հանքավայր։ Այն փակել են 2004 թ.։ Այն ժամանակ հանքահորի խորությունը կազմում էր 525 մ, իսկ լայնությունը՝ 1200 մ։ Իր մեծությամբ հանքահորը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Բինդհեմ կիրճի հանքահորից հետո։
Միրնի հանքավայրի հորի անցքն այնքան հսկայական է, որ նույնիսկ ուղղաթիռներին է արգելված թռչել դրա վրայով, քանի որ պատահել է, որ ուղղաթիռներին դեպի ներքև է քաշել հորից դուրս մղվող օդի հոսքը։
Առաջին անգամ լեռնարդյունաբերություն այստեղ իրագործվել է 20-րդ դարի սկզբներին։ Կլիմայական պայմաններն այստեղ բավական խիստ են՝ ձմռան պատճառով, որը տևում է յոթ ամիս և հողը վեր է ածում կարծես բետոնի։ Ամռանը հողը հալչում է և վեր է ածվում կեղտոտ ճահճի։ Այդ պատճառով բոլոր կառույցները այստեղ վեր է հանված գերանների վրա՝ խորտակումից վնասազերծելու համար։
Ձեզ անպայման կհետաքրքրի նաև «Փորձարկում, որը կարող էր կործանել Երկիրը կամ ամենախոր հորատանցքը» հոդվածը։