fbpx

Փորձարկում, որը կարող էր կործանել Երկիրը կամ ամենախոր հորատանցքը

Իսկ Դուք գիտե՞ք, որ մարդու կողմից փորված աշխարհի ամենախորը հորատանցքը անցնում է 12 կմ-ից: Ահա այս հորատանցքի մասին մի փոքր հետաքրքրաշարժ տեղեկություն.

Կոլսկի հորատանցքը

Կոլսկի գերխորը հորատանցքը գտնվում է Հյուսիսային բևեռային գոտում, Ռուսաստանի ամենա հյուսիսարևմտյան կետում: Այն աշխարհի ամենախորը ստորգետնյա մուտքն է՝ փորված երկրակեղևից:

Խորհրդային գիտնականները սկսել են հորատումը 1970թ. և 1989թ. հասել են 12 262 մետր նիշին:

Նրանք ուզում էին ամբողջովին հորատել երկրակեղևը և հասնել մանտիայի վերին շերտին, սակայն գաղափար անգամ չունեին թե ինչով կարող էր այդ ամենը ավարտվել: Ամեն դեպքում վախերը, որ դա կարող է առաջ բերել մասշտաբային երկրաշարժեր, կամ կարող են հայտնվել սատանաները դժոխքից՝ չարդարացան:

Իսկ աշխատանքները այդ ծրագրի վրա փակվեցին այն պատճառով, որ հորատանցքի ծայրային կետում ջերմաստիճանը արդեն հասնում էր 177 աստիճան ըստ Ցելսիուսի, որի հետևանքով հալված ապարները հոսում էին հետ՝ հորատանցք, չթողնելով գիտնականներին էլ ավելի խորանալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
Փորձարկում, որը կարող էր կործանել Երկիրը կամ ամենախոր հորատանցքը
10 բան, որ դուք պետք է անհապաղ ջնջեք Facebook-ից