fbpx

Գուշակություն Նոստրադամուսի շրջանով

Նոստրադամուսը հայտնի աստղաբան, բուժակ և ֆիզիկոս էր: Նա առավել հայտնի է իր կանխատեսումներով: Ցանկանո՞ւմ եք մի փոքր հայացք նետել դեպի ապագա: Այդ դեպքում առաջարկում ենք ձեզ գուշակություն` Նոստրադամուսի շրջանի օգնությամբ:

Մտածեք Ձեզ հուզող հարցի և իրադարձության մասին, մաքրեք միտքը այլ բաներից, փակեք աչքերը և պատահակորեն մատը ուղղեք դեպի շրջանը: Բացեք աչքերը և տեսեք որ թվի վրա եք մատնանշել և կարդացեք պատասխանը:

Թվերի ապակոդավորումը

1. Դուք այն մարդկանց թվին եք պատկանում, ովքեր չեն կորցնում իրենց ոգին նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում: Այդ պատճառով մի անգամից մի հրաժարվեք պրոբլեմի լուծումից, դուք  դիմացկունության և համբերության մեծ պաշար ունեք: Ձեզ սպասվում է հաջողություն: Մի վախեցեք վստահել ուրիշներին և ինքներդ ձեզ:

2. Ինչ-որ մեկը կանգնել է ձեր ճանապարհին և փորձում է խառնել բոլոր խաղաքարտերը: Չափից դուրս լուրջ մի վերաբերվեք նրան, բայց նաև պետք չէ թերագնահատել: Խուսափեք առերեսումից: Փորձեք գտնել պրոբլեմի դրական լուծում:

3. Մոտակա օրերի իրադարձությունները կգերազանցեն ձեր սպասումները: Եթե խելամիտ օգտագործեք ձեր էներգիայի պաշարը, այլ ոչ թե թնդանոթով կրակեք ճնճղուկների վրա՝ առավելությունը ձեր կողմը կլինի: Ամեն դեպքում՝ համբերություն ունեցեք ձեր և շրջապատի հանդեպ:

4. ներկա պահին, կարծես թե, դեպի ձեր ձեռքերն է լողում հաջողությունը: Այդ պատճառով ոչ մի պատճառ չկա կասկածելու բարեհաջող ավարտին: Հաջողությունը երկար ժամանակ կուղեկցի ձեզ: Վայելեք այդ երջանիկ շաբաթները:

5. Ներկա պահին, դուք չափազանց ուշադրություն եք դրաձնում ուրիշների կարծիքներին և այդ պատճառով, դուք մի փոքր ձեռքից բաց եք թողնում բարեհաջող իրավիճակը: Մի դանդաղեք շատ երկար, ցույց տվեք, որ ձեզ հետ հիմա պետք է հաշվի նստել: Ոչ մեծ տակտիկական խաղերը ուղղակի շփոթեցնում են և վնասում փոխադարձ  վստահությանը:

6. Ամեն ինչ մի փոքր ավելի դժվար կլինի, քան սպասվում է: Դուք հիմնվում եք սխալ նախադրյալների վրա: Այլ մարդիկ դա տեսնում են բոլորովին այլ լույսի տակ: Անհրաժեշտ է լսել մտերիմ մարդու բարի խորհուրդը և չխաբնվել խաբուսիկ հույսերին:

7. Ժամանակ տվեք ձեզ և գլուխը մի լցրեք դեռևս չհասունացած պրոբլեմներով: Փորձեք վայելել պահը: Ամեն ինչ կկարգավորվի մի փոքր ուշ: Այս շրջան օգնությանը դիմեք մեկ շաբաթից:

8. Զգույշ եղեք: փորձեք չհավատալ այն ամենին, ինչ ձեզ ասում են: Որոշ գործերում հեռավորություն պահպանեք: Այսօր ձեր շուրջը ամեն ինչ շատ ավելի բարեհաջող լույսի ներքո է երևում, քան կա իրականում: Զգույշ եղեք, որպեսզի հետո հիասթափություն չապրեք:

9. Անկասկած առանց օգնության դուք չեք կարողանա: Պատմեք ձեզ տանջող պրոբլեմների մասին մոտ ընկերոջը: Նա հետաքրքրված կողմ չէ և իրերին նայում է ավելի սթափ հայացքով:

10. Չթողնեք ձեզ խաբեն: Ցուցաբերեք ավելի մեծ ինքնավստահություն և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Կարող եք ամբողջապես հիմնվել ինտուիցիայի վրա:

11. Հարցը շատ վաղ է տրված: Մի տրամադրվեք այն բանի վրա, ինչը դեռ չի հասունացել: Ժամանակ թողեք բարեհաջող զարգացման համար: Հաճախ զիջեք: Ձեզ կգնահատեն այդ բանի համար:

12. Ամեն ինչ հասունանում է շատ արագ և դրական, քան կարող էիք պատկերացնել: Մի փորձեք չհետաքրքրված մարդու տպավորություն թողնել: Ուշադիր եղեք՝ ինչ-որ մեկը անկեղծ ուզում է դառնալ ձեր ընկերը:

13. Ամեն ինչ տեղի կունենա նախագծվածից դուրս: Դուք անինքնավստահ եք գործում: Դա շփոթեցնում է ձեր որոշ ընկերներին: Նրանք ձեզ համարում են անկանխատեսելի անձնավորություն, ինչը հաստատ ձեր օգտին չէ: Վերացրեք այդ իմիջը: Ձեզ ավելի շատ են սիրում, քան ենթադրում եք:

14. Ամեն ինչ լավ կլինի, եթե ինքներդ ակտիվություն դրսևորեք: Ամեն ինչ թույլ է տրվում, միայն ոչ դանդաղում: Նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը և զարմացրեք բոլորին ձեր գործունյա և իդեաներով հարուստ լինելով:

15. Դուք կարող եք վստահել ձեր երջանկությանը: Ձեզ սպասվում է ճակատագրի անսպասելի և հաճելի շրջադարձ: Հիմա դուք պետք է ոչինչ չհնարեք, այլ սպասեք: Շտապողական գործողությունները ձեզ կշեղեն ճանապարհից և կարող են վնասել:

16. Ցանկալին կկատարվի, բայց ոչ այնպես, ինչպես դուք եք պատկերացնում: Պատրաստ եղեք փոփոխություններին և մի կենտրոնացեք միայն մեկ նպատակի վրա: Ճկունություն ցուցաբերեք և մի խուսափեք ոչ մի փաստարկից:

17. Դուք պետք է մի լավ մտորեք ձեր ցանկությունների շուրջ, որովհետև ձեր սեփական զգացմունքները մինչև վերջ չեն հասունացել: Այդ պատճառով դուք չափազանց շատ բան եք սպասում կողքից: Սակայն որոշ երջանիկ հանգամանքներ կարող են լույս սփռել ձեր գործերի վրա: Ուշադիր լսեք ձեր ներքին ձայնին:

18. Սկզբից դուք ստիպված եք հիասթափություն ապրել, որը արդյունքում խթան կլինի դրական զարգացմանը: Ընկերների շրջապատը կմեծանա, կդառնաք ավելի բարի և հաստատուն:

19. Անվստահությունն ու չարությունը դեռևս բավական հեռու են ձեզնից, բայց եթե չկարողանաք արագ ազատվել կասկածներից՝ շատ բան կփչացնեք: Եթե հաջողությունը ձեր կողքով է անցնում, դրա մեղավորը միայն ձեր չափազանց համեստությունն ու անվստահությունն է: Մի կողմ դրեք դրանք: Եղեք բաց և բարեհամբույր այլ մարդկանց հետ շփվելիս:

20. Ներկա պահին, կարծես թե, դեպի ձեր ձեռքերն է լողում հաջողությունը: Այդ պատճառով ոչ մի պատճառ չկա կասկածելու բարեհաջող ավարտին: Հաջողությունը երկար ժամանակ կուղեկցի ձեզ:

21. Նպատակին վերջնական հասնելու համար մի փոքր էլ է պետք ջանալ: Գործեք, խիզախեք՝ վերջին հրումը և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ուշադիր եղեք ձեր շուրջը կատարվող ամեն բանին և հիշեք՝ պատահականություններ չեն լինում:

Ինչ գուշակություն էր ձեզ բաժին հասած լինի, հիշեք՝ որ սա ընդամենը իրադարձության ամենահավանական զարգացման հավանական ընթացքն է: Եթե ցանկանաք, դուք կարող եք փոխել ձեր ճակատագիրը, որովհետև ամեն ինչ ձեր ձեռքերում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գուշակություն Նոստրադամուսի շրջանով
10 լավագույն վայրերը՝ միայնակ այցելության համար