✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սև հումոր սիրում են բարձր IQ ունեցող մարդիկ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ավստրիացի գիտնականները կարծում են, որ սև հումորի հանդեպ սերը կարող է լինել բարձր ինտելեկտի նշան:

Վիեննայի բժշկական համալսարանում Ույրիկե Ուիլինգերի ղեկավարած  մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տալիս կապը սև հումորի և ինտելեկտի ու ագրեսիայի մակարդակների միջև: Արդյունքները հրապարակվել են Cognitive Processing ամսագրում:

Ուսումնասիրության հեղինակները սև հումորը բնութագրում են որպես «հումորի մի տեսակ, որը կենտրոնանում է այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են մահը, հիվանդությունը, ֆիզիկական արատները, թերությունները և պատերազմը, և դաժանորեն ծաղրում է այդ ողբերգական, անհանգստացնող կամ ցավոտ թեմաները հումորային արտահայտություններով»:

Հետազոտության մասնակիցները 156 չափահաս տղամարդիկ և կանայք էին: Նրանց միջին տարիքը 33 տարեկան էր, և նրանք բոլորը կրթության տարբեր մակարդակ ունեին:

Մասնակիցների խնդիրն էր գնահատել գերմանացի ծաղրանկարիչ Ուլի Շտեյնի 12 մռայլ կոմիքսները՝ նվիրված մահվանը, հիվանդություններին, վնասվածքներին և բժշկությանը:

Նրանք պետք է պատմեին, թե արդյո՞ք նրանց համար դժվար է կատակն ընկալելը, գռեհի՞կ էր այն, արդյո՞ք դրա մեջ իմաստ կար, և արդյո՞ք նրանք համարում էին կատակների թեման հետաքրքիր:

Օրինակ, ուրվագծերից մեկում բժիշկը հղի կնոջը բացատրում է հետազոտության արդյունքները: «Սկսենք բարի լուրից», – ասում է նա: «Ձեր երեխան միշտ կգտնի կայանատեղի»:

Հետազոտողները հումորը բնութագրում են որպես «խնդիրների լուծման երկաստիճան գործընթաց» և պնդում են, որ կատակների ընկալումը կախված է ինտելեկտից:

Արդյունքները ցույց տվեցին, որ սև հումորի սիրահարները խելացի են, ոչ ագրեսիվ և էմոցիոնալ կայուն:

Եվ հակառակը՝ նրանք, ովքեր կոմիքսները ծիծաղելի չեն համարել, ցույց են տվել ավելի ցածր ինտելեկտ և ագրեսիայի ավելի բարձր մակարդակ:

Ընդհանուր առմամբ, հետազոտողները առանձնացրել են մասնակիցների երեք խումբ:

Առաջին խումբը չէր սիրում սև հումորը և այդքան էլ լավ չէր հասկանում կատակները: Նրանք ունեցել են միջին IQ և ագրեսիայի միջին մակարդակ: Երկրորդ խումբը հասկանում էր կատակները, բայց դրանք զվարճալի չէր համարում՝ նրանց ինտելեկտի մակարդակը նույնպես միջին էր, բայց միևնույն ժամանակ նրանք ամենաագրեսիվն էին:

Եվ վերջապես, երրորդ խումբը, որը սրտանց ծիծաղում էր մռայլ կատակների վրա և հասկանում դրանք, ուներ ինտելեկտի ամենաբարձր և ագրեսիայի ամենացածր մակարդակը:

Բացի այդ, երրորդ խմբում ընդգրկված էին առավել կրթված մասնակիցները: Կատակների ընկալումը կախված չէր սեռից:

Արդյունքները զարմացրել են հետազոտողներին. Նրանք նշում են, որ նախորդ փորձերը ցույց են տվել փոխկապակցվածություն սև հումորի հանդեպ սիրո և ագրեսիվության հակվածության միջև:

Հետազոտողները եզրակացրել են, որ սև հումորի ընկալումը «ըստ երևույթին ինֆորմացիայի մշակման բարդ գործընթաց է, որը կախված է ճանաչողական և հուզական ասպեկտներից»:

Ուստի մի ամաչեք, եթե սիրում եք մահվան մասին անեկդոտներ. դա պարզապես բարձր ինտելեկտի նշան է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սև հումոր սիրում են բարձր IQ ունեցող մարդիկ
ԹԵՍՏ. Կխիզախե՞ք անցնել այս մաթեմատիկական գիտելիքներ և տրամաբանություն պահանջող թեստը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց