Եվ այսպես աշխարհի ամենասպասված մրցանակաբաշխության մրցանակակիրների ցուցակը հրապարակելու ժամանակը արդեն շատ մոտ է և փորձագետները արդեն կանխատեսումներ են անում: Են Ովքե՞ր կդառնան Նոբելյան մրցանակի երջանիկ մրցանակակիրները:
Նոմինացիա | հրապարակման օրը |
Ֆիզիոլոգիա և բժշկություն | Երկուշաբթի, 8 հոկտեմբերի |
Ֆիզիկա | Երեքշաբթի, 9 հոկտեմբերի |
Քիմիա | Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի |
Խաղաղության մրցանակ | Ուրբաթ, 12 հոկտեմբերի |
Տնտեսագիտություն | Երկուշաբթի, 15 հոկտեմբերի |
Գրականություն | օրը դեռ հայտնի չէ |
Մրցանակաբաշխության օրերը Նոբելյան կոմիտետը արդեն հաստատել է, սակայն հավակնորդների անունները պահվում են խիստ գաղտնի: Սակայն անալիտիկները գլուխ են կոտրում, թե ո՞վքեր են լինելու այդ երջանիկները: Thomson Reuters գործակալությունը կազմել է սեփական ռեյթինգը մասնագետներից հարցումների միջոցով: Հետազոտություններում առանձնացվել են գլխավոր հավակներդները ջ գիտական ասպարեզում, չհաշված գրականությունն ու խաղաղության մրցանակը:
2012թ Նոբելյան մրցանակի Գլխավոր Հավակնորդները
Ֆիզիոլոգիա և բժշկություն
Ըստ կանխատեսումների մրցանակն ու գումարները կարող են կիսել գիտնականներ Դեյվիդ Էլլիսն ու Մայքլ Գրանշտեյնը: Հենց նրանց է վերագրվում Առանց ԴՆԹ-ի հաջորդականության խախտման գենային էքսպրեսիայի դինամիկայի հայտնագործումը:
Ֆիզիկա
Մրցանակը կարող են ստանալ ֆիզիկներ Չարլզ Բենեթը, Ժիլ Բլասարդը և Ուիլյամ Բութերսը: Այս երեք գիտնականները կարող են հաղթող ճանաչվել ի շնորհիվ քվանտային տելեպորտացիայի գործնական մեթոդիկայի ստեղծման մասնակցության: Դա հնարավորություն կտա զանգվածային կոմունիկացիաների ուղղորդող կապուղիներ, գերհզոր համակարգիչներ և այլ բարձր տեխնոլոգիաների ստեղծման:
Քիմիա
Մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկն է ճապոնացի գիտնական Ակիրա Ֆուձիսիման: Նրա գլխավոր ձեռքբերումը դա տիտանի դիօքսիդի օգտագործման նոր եղանակի հայտնագործումն է: Տարիների փորձարկումների արդյունքում Ֆուձիսիմային հաջողվել է հաստատել, որ տիտանի դիօքսիդը կարելի է օկտագործել որպես կատալիզատոր ջրից ջրածին ստանալու համար:
Տնտեսագիտություն
Տնտեսագիտության ոլորտում մրցանակ կարող է ստանալ Ռոբերտ Շիլլերը: Հենց այս տնտեսագետն է ժամանակին ճիշը կանխատեսում արել՝ կանխատեսելով ամերիկյան անշարժ գույքի շուկայի սննկացումը: Հնարավոր է հենց այդ հայտնագործումը արժանանա Նոբելյան մրցանակի: