Մի պահ պատկերացնենք Երկիրն առանց արևի: Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի, այնպես չէ՞: Բայց մի կողմ թողնենք բոլոր էմոցիաները և տեսնենք ի՞նչ կլինի Երկիր մոլորակի հետ առանց արևի ըստ գիտնականների ենթադրության.
1 օր. Երկրի երեսին այնպես կլինի, կարծես գիշեր է: Իհարկե առանց լուսնի, քանի որ այն այժմ չի կարող արևի լույսը անդրադարձնել:
9 օր. Ջերմաստիճանը ամբողջ երկրագնդով կհավասարվի:
20 օր. Բոլոր «ջրամբարները» (գետեր, լճեր, ծովեր) կծածկվեն սառույցով:
27 օր. Ջերմաստիճանը հասարակածում կհասնի մինչև – 18oC, ինչպես և ամենուրեք:
65 օր. Ջերմաստիճանը երկրագնդում կհասնի -50 oC:
6 տարի. Երկիր մոլորակը կհայտնվի Պլուտոնի օրբիտայում, քանի որ այն չունենալով ձգողականության կենտրոն կհեռանա արեգակնային համակարգից:
10 տարի. Ջերմաստիճանը մոլորակում կհասնի -125 oC:
57 տարի. Նույնիսկ համաշխարհային օվկիանոսները մինչև իրենց ամենախորքերը կվերածվեն սառույցի: