fbpx

Ես բլոգեր չե՛մ

Եթե ես վարում եմ բլոգ, դա ամենևին չի նշանակում, որ ես բլոգեր եմ: Խնդրում եմ մի՛ անվանեք ինձ բլոգեր, դա ինձ դուր չի գալիս: Ինչու՞: Ես ունեմ դրա համար իմ պատճառները: Միգուցե երբ պահը գա այն ժամանակ կասեմ թե որոնք են այդ պատճառները: Բայց դեռ այդ պահը չի եկել: Ուղակի մի անվանեք ինձ բլոգեր, ես բլոգեր չեմ և չեմ էլ ուզում լինել հայկական բլոգոսֆերայի մաս: Միգուցե գոռոզ է հնչում, միգուցե նաև տհաճ, բայց ես գերադասում եմ ազնվությունը:

Նաև կուզեի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կարդում են իմ բլոգը: Իսկ բոլոր նրանց ում դուր չի գալիս իմ բլոգն ու իմ գրառումները ես ոչ մի դեպքում չեմ պարտադրում, կարող են այլևս չմտնել այս բլոգ:

Այսքանը:

Հ.Գ. Եվս մեկ անգամ կրկնեմ. ես բլոգեր չեմ և իմ բլոգն ու ինձ էլ մի վերագրեք հայկական բլոգոսֆերային:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag