fbpx

Տիեզերական իմաստություն – առակ

Վաղուց, շատ վաղուց մտորում էին Աստվածները այն մասին, որ լավ չի լինի, եթե մարդկությունը հայտնաբերի տիեզերական իմաստությունը ավելի շուտ, քան մինչ դրան հասունանալը: Եվ որոշեցին Աստվածները թաքցնել իմաստությունը այնպիսի մի տեղ, որտեղ մարդը չի կարող գտնել, եթե չի հասունացել:

Աստվածներից մեկը առաջարկեց թաքցնել իմաստությունը ամենաբարձր լեռան վրա: Բայց նրանք արագ հասկացան, որ շուտով մարդիկ բոլոր բարձրությունները կհաղթահարեն և որ դա ապահով վայր չէ: Աստվածներից մեկ ուրիշը առաջարկեց թաքցնել օվկիանոսի խորքերում, բայց այստեղ էլ շուտով մարդիկ կարող են այն հայտնաբերել:

Այդ ժամանակ ամենաիմաստուն Աստվածն ասաց. «Ես գիտեմ ինչ պետք է անել: Պետք է տիեզերական իմաստությունը թաքցնել հենց մարդկանց մեջ: Մարդը կսկսի փնտրել այն իր մեջ, երբ արդեն դրա համար հասունացած կլինի:»

Աստվածները հիացած էին իմաստուն Աստծո առաջարկով և թաքցրեցին տիեզերական իմաստությունը հենց մարդկանց մեջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Տիեզերական իմաստություն – առակ
Նա հանեց կոշիկներն ու շալվարը, կանգնեց սրճարանի առաջ և ասաց…