✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Նիկոլա Տեսլայի չափազանց ճշգրիտ կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

1926-ին Collier’s ամսագիրը հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլայի հետ իր ունեցած հարցազրույցը հրապարակեց, որի բովանդակությունն այն ժամանակ շոկային էր մարդկանց համար: Այսօր էլ այդ խոսակցությունը չի կորցնում իր հետաքրքրությունը:

«Սեռային նոր կարգ կստեղծվի, որտեղ կանայք գերիշխող դեր կունենան: Մենք կհաղորդակցվենք շատ արագ գրպանում տեղավորվող փոքր սարքերի միջոցով»:

«Ինքնաթիռները կթռչեն երկնքում առանց մարդ-օդաչուների: Մեծ քանակությամբ էներգիա հեռու տարածություններ կփոխանցվի առանց լարերի»:

«Երկրաշարժեր առավել հաճախ տեղի կունենան: Ամենահզորները տեղի կունենան մոտակա ժամանակներում»:

Նիկոլա Տեսլան այդ պահին 68 տարեկան էր: Նա լուռ նստած էր իր գրասենյակում, ուսումնասիրում էր աշխարհը, որը ինքը փոխել էր իր իսկ ձեռքերով: Նա բարձրահասակ էր, նիհար, սև հագուստ էր կրում և աշխարհին նայում էր հանգիստ ու իմաստուն աչքերով:

Նա հնարավորություն ուներ իրեն շքեղություններ թույլ տալու, սակայն ապրում էր համեստ կյանքով և հատուկ սննդակարգի էր հետևում: Բացի ջրից ու կաթից՝ ոչինչ չէր խմում, երիտասարդ տարիքից ծխախոտ չէր օգտագործել:

Նա ինժեներ էր, գյուտարար, ինչպես նաև փիլիսոփա: Նվիրված էր գիտությանը, սակայն միևնույն ժամանակ չէր մոռանում մարդկային կյանքի հոգևոր առանձնահատկությունների մասին:

«Հիսուն տարի անց աշխարհը շատ կտարբերվի նրանից, ինչ մենք տեսնում ենք այսօր, ինչպես ժամանակակից աշխարհն է տարբերվում կես դար առաջ գոյություն ունեցող աշխարհից»:

Տեսլան Ամերիկա էր տեղափոխվել երիտասարդ տարիքում, և նրա հանճարեղությունը միանգամից աչքի էր ընկել: Շնորհիվ իր հեղափոխական էլեկտրական սարքերի՝ նա գումար էր աշխատում ու մի քանի գործարաններ կառուցում նախ՝ Նյու Յորքում, ապա՝ Կոլորադոյում ու Լոնգ Այլենդում: Այս գործարաններում նա էլեկտրական գիտության համար անհրաժեշտ գյուտեր ու փորձեր էր իրականացնում:

«Անլար համակարգերի ի հայտ գալուց հետո ես հասկացա, որ այս նոր «արվեստը» մարդկությանն ավելի շատ օգուտ կբերի, քան ցանկացած այլ գիտական հայտնագործություն, քանի որ այն փաստացիորեն վերացնում է հեռավորությունը»:

«Դժբախտությունների մեծ մասը, որոնք ապրում է մարդկությունը, երկրագնդի հսկայական չափերն են, որի պատճառով տարբեր ազգեր չեն կարողանում մոտ կապեր հաստատել»:

«Ողջ աշխարհը հսկայական մի ուղեղի կվերածվի: Մենք կկարողանանք հաղորդակցվել առանց որևէ դժվարության, ակնթարթորեն ու յուրաքանչյուր հեռավորության վրա: Բացի դրանից՝ հեռուստատեսության ու հեռախոսի միջոցով մենք կկարողանանք լսել ու տեսնել միմյանց այնքան հստակորեն, ինչքան իրականում անում ենք դա: Սարքերը, որոնք կօգնեն մեզ դա անել, չափազանց պարզ կլինեն՝ համեմատած ներկայիս հեռախոսների հետ»:

«Այդ սարքերը մարդիկ կկարողանան իրենց գրպաններում տեղավորել: Նախագահի ընտրության, սպորտային մրցույթների, պատերազմի կամ երկրաշարժի մասին լուրերը մենք կլսենք հստակորեն, կարծես գտնվում ենք հենց դեպքի վայրում»:

«Սահմանները կանհետանան: Երկաթուղային բոլոր ճանապարհները կէլեկտրաֆիկացվեն, իսկ գոլորշու լոկոմոտիվները կհայտնվեն թանգարաններում»:

«Թռչող մեքենաներ կհայտնվեն, որոնք ազատ կլինեն ժամանակակից աերոպլանների և դիրիժաբլերի ունեցած բոլոր սահմանափակումներից: Դրանց միջոցով մենք Նյու Յորքից Եվրոպա կհասնենք հաշված ժամերի ընթացքում:

«Միջազգային սահմանները մեծ մասամբ կոչնչացվեն. կսկսվի ունիֆիկացիա և տարբեր ռասսաների ներդաշնակեցում: Անլար տեխնոլոգիաները կներդաշնակեցնեն տարբեր երկրների բնակիչների հետաքրքրությունները»:

Տեսլան մահացավ աղքատության մեջ, հյուրանոցում, որտեղ երկար տարիներ ապրում էր: Նրա ձայնագրությունները միանգամից գողացվեցին, քանի որ մեծ օգուտներ կարող էին բերել:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Նիկոլա Տեսլայի չափազանց ճշգրիտ կանխագուշակությունները ապագայի վերաբերյալ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենասկանդալային նշանը. ո՞վ է նա
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց