fbpx

Նիկ Վուչիչի 20 հզոր ցիտատները, որոնք կլիցքավորեն Ձեզ կյանքով

Նա ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ՝ առանց ձեռք, առանց ոտք: Նիկ Վուչիչը, չնայած ամեն ինչին, շատ երկար սովորում էր լինել երջանիկ: Եվ նրա մոտ դա ստացվեց: Այսօր նրա տղամարդկությունը շատերին է հույս տալիս՝ ոչ միայն նրա նման մարդկանց, այլ նաև ամբողջովին առողջ:

Mediamag-ը ներկայացնում է Նիկի հզոր ցիտատների հավաքածուն.

Դարձեք ընկեր, երբ Ձեզ ընկերներ են պետք: Հույս տվեք, երբ Դուք ինքներդ հույսի կարիք ունեք:

Եթե ոչ ոք չի բացում՝ թակեք մի անգամից մի քանի դռներ:

Բոլորս էլ կարող ենք մեկմեկու մեջ գտնել վատը կամ թերին: Բայց ես գերադասում եմ գտնել ոսկու հատիկներ:

Պահեք Ձեզ այնպես, որպեսզի սեփական արարքները ոգեշնչեն Ձեզ:

Մենք չպետք է ապրենք այն սպասումով, որ երջանկությունը կգա, երբ մենք կհասնենք նպատակին կամ ձեռք կբերենք ցանկալի իրը: Երջանկությունը պետք է լինի մեզ հետ անընդհատ, իսկ որպեսզի հասնել դրան՝ պետք է ապրել հարմոնիայի մեջ՝ հոգևոր, հոգեբանական, էմոցիոնալ և ֆիզիկական:

Դուք պետք է հասկանաք, որ երբեմն հնարավոր չէ միանգամից ստանալ հարցի պատասխանները:

Երբ Դուք պատրաստ չեք ընդունել Ձեզ, ապա շատ ավելի պատրաստ չեք ընդունել ուրիշ մարդկանց:

Աշխարհում բավական շատ պրոբլեմներ կան, որոնք ինձ չեն դիպչել: Ես վստահ եմ, որ իմ կյանքը հազար անգամ թեթև է, քան շատ մարդկանց կյանքեր:

Ես շատ վաղուց եմ հասկացել, որ օգնություն խնդրել կարելի է և պետք է: Նորմալ է Ձեր մարմինը, թե ոչ, բայց կան բաներ որոնց անհնար է միայնակ դիմակայել:

Փորձեք հայացք գցել սեփական կյանքի վերջին, և հետո սկսեք ապրել այնպես, որպեսզի հայտնվելով այդ կետում՝ ոչնչի համար ափսոսանք չապրեք:

Սիրո համար կարևոր չէ, թե ինչ կարող ես անել և ինչ չես կարող, ով ես և ով չես կարող լինել: Իրական սերը նայում է ուղիղ սրտին:

Բախվելով յուրաքանչյուր դժվարության հետ՝ գտիր դրանցում մաքուր ուրախություն:

Աշխարհի հանդեպ Ձեր վերաբերմունքը համարեք որպես հեռուստացույցի հեռակառավարման վահանակ: Եթե ծրագիրը, որը Դուք դիտում եք, Ձեզ դուր չի գալիս, Դուք վերցնում եք վահանակը և արագ փոխում ալիքը: Այդպես է նաև կյանքի հանդեպ վերաբերմունքը՝ երբ Դուք դժգոհ եք արդյունքից, փոխեք մոտեցումը, անկախ այն բանից, թե ինչ պրոբլեմի հետ եք բախվել:

Նրանք, ովքեր համարում են իրենց անհաջողակ՝ դրանք այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ էին հաջողությանը, երբ ծալեցին ձեռքերը և հանձնվեցին:

Իդեալական արտաքինը ոչինչ չի նշանակում, երբ հոգին է կոտրված:

Ամենևին էլ պարտադիր չէ ունենալ մեծ նախագծեր՝ բարի գործեր անելու համար: Նույնիսկ փոքրիկ գործերը կարող են շատ բան նշանակել ուրիշ մարդկանց համար:

Կյանքի մեծագույն ուրախություններից մեկն է՝ դառնալ ինչ-որ մեծ բանի մասնիկ, քան քո սեփական կյանքն է և սեփական փորձը:

Սթրեսային իրավիճակներում, երբ զգում ես, որ հնարավոր չէ հավաքել ուժերը՝ շատ կարևոր է բաժանել այն, ինչ կատարվել է Ձեզ հետ, նրանից թե ինչ է կատարվում Ձեր ներսում:

Կյանքը կարող է լավ լինել, եթե դու ընտրում ես դա:

 Առաջ ես հարցնում էի. «ինչո՞ւ ես, ինչո՞ւ դա ինձ հետ տեղի ունեցավ»: Բայց հիմա ես հարցնում եմ. «իսկ ինչո՞ւ ոչ ես»:

Եվս մեկ օր՝ ևս մեկ հնարավորություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նիկ Վուչիչի 20 հզոր ցիտատները, որոնք կլիցքավորեն Ձեզ կյանքով
ԹԵՍՏ․ Ձեր բազմագիտակությունը արժանի է գովասանքի, եթե կարողանաք պատասխանել թեստի բոլոր հարցերին