Ռեինկարնացիայի տեսությունը տարածվել է մի շարք արևելյան փիլիսոփաների կողմից: Շատերն են հավատում հոգիների վերաբնակեցման մասին այդ տեսությանը։ Ըստ ադեպտների այս նշանները վկայում են այն մասին, որ Ձեր հոգին անցյալ է ունեցել.
1. Երբ կրկնվող երազներ եք տեսնում
Մի կին միշտ նույն սարսափելի երազն էր տեսնում: Նա մեկ այլ դարաշրջանի փոքրիկ աղջիկ էր ու վազում էր երկար ու մութ միջանցքով: Նրան հետապնդում էր կացինը ձեռքին մի անծանոթ տղամարդ: Հենց որ այդ տղամարդը բռնում էր իրեն, նա արթնանում էր: Եթե Դուք նույնպես կրկնվող երազներ եք տեսնում, որտեղ Դուք ուրիշ մարդ եք ու գտնվում եք այլ դարաշրջանում, ուրեմն ըստ արևելյան փիլիսոփաների՝ Դուք անցած կյանք եք ունեցել:
2.Ուժեղ վեցերորդ զգայարան
Յուրաքանչյուր ոք ունի ինտուիցիա: Որպես կանոն, երիտասարդների մոտ ինտուիցիան բավականին մակերեսային է լինում, բայց տարիքի ու փորձի հետ այն ավելի ուժեղ ու հստակ է դառնում: Արևելյան ուսմունքները պնդում են, որ բնածին ուժեղ ինտուիցիա ունենալը հոգու վերածնության նշան է:
3. Հիշել մի բան, որը չի եղել
Երբեմն մարդը կարող է մանրամասնորեն հիշել այնպիսի իրավիճակներ, որոնք չէին կարող իր հետ կատարվել: Օրինակ երիտասարդի հիշողությունները իր ծերության մասին: Սակայն սա հազվադեպ պատահող երևույթներից է:
4. Տեսիլքներ
Հնդուականները կարծում են, որ երբեմն մարդիկ կարող են ապագան տեսնել մտքերով, զգացումներով, տեսիլքներով: Այս մեխանիզմը անհայտ է, բայց արևելյան փիլիսոփաները կարծում են, որ դա կարող է պատահել այն մարդկանց հետ, որոնց հոգիները վերաբնակեցվել են:
5. Երբ քո տարիքից ավելի մեծ ես քեզ զգում
Սա մի երևույթ է, երբ մարդուն թվում է, որ իր հոգին ավելի երկար ժամանակ է ապրում քան ինքը: Եթե Դուք ավելի հասուն եք զգում Ձեզ, քան Ձեր տարիքն է, ուրեմն բացառված չէ այն, որ Դուք այլ կյանք էլ եք ապրել:
6. Երբ չափից ավել տարված ես լինում ինչ որ դարաշրջանով կամ մշակույթով
Օրինակ, եթե ինչ-որ մեկը ծնվել է 1988թ-ին, բայց նրան շատ են ձգում 20-ականները կամ օրինակ, երբ գերմանացին ընկնելով Սան Ֆրանցիսկո իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում: Այդ ամենը հենց այնպես չէ, եթե հավատանք հնդուականների տեսությանը: Այդ մարդիկ արդեն եղել են այնտեղ՝ ապրել են այդ վայրում կամ այդ ժամանակում: Բայց դա տեղի է ունեցել նրանց մեկ այլ կյանքում: