fbpx

Նացիստական Գերմանիայի գաղտնի զենքերը

2-րդ համաշխարհային պատերազմի օրերին շատ քչերը գիտեին, որ Գերմանյան գաղտնի և շատ հզոր զենքեր էր օգտագործում, իսկ այսօր արդեն բացահայտվել են այդ զենքերը, սակայն կան նաև այնպիսինները, որոնց գաղտնիքը մինչ օրս մնում է մարդկության համար անհասանելի:

Ձեզ ենք ներկայացնում այդ զենքերից մի քանիսը:

Բալթիկ ծովի «ՉԹՈ ( Չբացահայտված Թռչող Օբյեկտ )»-ը

Ըստ շվեդ գիտնականների, Բալթիկ ծովի հատակին գտնվող անհասկանալի և տարօրինակ օբյեկտը կարող է լինել Նացիստների կողմից պատրաստված հատուկ և միաժամանակ գաղտնի կառույց, որով նրանք պայքարում էին թշնամական սուզանավերի դեմ: Դրանում նրանք սկսեցին համոզվել այն ժամանակ, երբ ցանկացած տեխնիկա – սարքավորում մոտ 200 մետր օբյեկտին մոտեցնելիս՝  խափանվում է: Հետազոտողներն ասում են, որ օբյեկտը կառուցված է բետոնից ու պողպատից և ունի մոտ 60 մետր երկարություն: 2-րդ համաշխարհային պատերազի մասնագետ Անդրես Աուտելիուսը ասում է, որ վայրը հենց այնպես չի ընտրված և ըստ նրա դա իդեալական վայր է սովետական ու բրիտանական սուզանավները ոչնչացնելու համար: Նաև հայտնի է, որ գերմանիան կիրառում էր գաղտնի «հակասուզանավային» զենքեր և ըստ գիտնականների սա այդ զենքերից մեկն է:  Սակայն  այս  փաստը  դեռ  100 % ապացուցված չէ:

Արևային ատրճանակ (Sun Gun)

Գերմանացիները ծրագրել էին հսկայական ուղեծրային հայելու միջոցով արևի ճառագայթները ուղղել որպես թիրախ ծառայող տեղանքի կամ քաղաքի վրա, այն հրդեհելու միջոցով վերացնելու համար: Այն պետք է ունենար մոտ 1 մղոն երկարություն և մոլորակից մոտ 22,236 մղոն բարձրություն: Գիտնական Հերման Օբերթը 1923թ.-ին է մտածել այս գաղափարը, բայց ոչ զենքի տեսքով, այլ ընդհակառակը՝ խաղաղ նպատակներով, որպեսզի այն երկրի ցուրտ բնակավայրերը ջերմացնի արևից սնուցվող էներգիայով։ Ըստ Օբերթի, այս ծրագիրը իրականացնելու համար կպահանջվեր 15 տարի և 3 մլն մարկ: Իսկ 3-րդ Ռեյխն 1945թ.-ին հայացք է ուղղել այս ծրագրի վրա, այն զենքի կարգավիճակով օգտագործելու համար։ ՆՐանք մտադիր էին եռացնել օվկիանոսի որևէ մասը, կամ այրել ինչ-որ քաղաք։ Նրանք շատ լրջորեն աշխատում էին այս ուղղությամբ:

Ծանր Գուստավ կամ «Դորա» (Schwerer Gustav)

Գերհրանոթի ողջ շրջանը համարվում էր արգելված գոտի, օդից այն հսկում էր գերմանական օդուժը, իսկ մոտակա բարձրություններում էլ տեղակայված էին մի քանի զենիթահրետանային մարտկոցներ: Այն սպասարկում և պահպանում էին 4370 սպաներ և զինվորներ և ջանասիրաբար թաքցնում էին գերհրանոթը կողմնակի անձանցից: Հերհրանոթի կրակոցը փոքր երկրաշարժի ազդեցություն էր ունենում, 6 միլիվայրկյանում 900 կգ վառոդի այրումը և 7 տոննայանոց արկի նետումը միաժամանակ սարսափազդու էր լինում: Նույնիսկ 3 կմ հեռավորության վրա գտնվող սպասքը թռչկոտում էր, իսկ անձնակազմը թաքնվում էր թաքստոցներում: 1942թ.-ի հունիսի 5-ից 17-ը Սևաստոպոլի ուղղությամբ այն արձակել է 48 կրակոց, բայց միայն 5 (10,4%) է դիպուկ հասել իր նշանակետին: Նշենք նաև որ նրա փողը ունեցել է 32 մետր երկարություն և 400 տոննա քաշ: Ճիշտ է այն ունեցել է հսկայական չափսեր և արկի պայթյունի հզոր ազդեցության ուժ, սակայն այն այդքանել արդյունավել չի եղել: Պատճառը այն է որ նրա համար ծախսվել է ահռելի գումարներ ու բացի դրանից նրան հսկում և պահպանում էին մեծ թվով անձնակազմ, իսկ դա ուղղակի անիմաստ ծախս էր՝ ասում են ռազմական փորձագետները:

«Բզեզ տանկ» կամ «Goliath Tracked Mine»

Այս փոքրիկ հեռակառավարվող տանկը կարող էր իր վրա կրել մինչև 100 կգ պայթուցիկ նյութ և ժամում զարգացնել մինչև 6 մղոն արագություն: Նախատեսված էր տանկեր, բունկերներ, ավտոմեքենաներ, և այլ տեխնիկաինժիներական կառույցներ ոչնչացնելու համար և ինչու ոչ, նաև խանգարել հետևակի առաջընթացը: Առաջին հայացքից դիտելուց այն շատ նման էր խաղալիքի, սակայն ուներ մահաբեր պայթուցիկ ուժ: Նաև այն կարող էր ծառայել որպես փոխադրամիջոց կամ ասենք՝ պատգարակի տեսքով՝ վիրավորներին տեղափոխելու միջոց։ Այն կարող էր տեղափոխել մինչև 100 կգ-ի սահմաններում քաշ ունեցող մարդկանց:

«Panzer VIII Maus» և «Landkreuzer P.1000 Ratte»

Սա եղել է մի հսկա՝ սուպերտանկ, որն ունեցել է մոտ 188 տոննա քաշ և կարող էր զարգացնել մինչև 20 կմ/ժամ արագություն, սակայն առավելագույն գրանցված արագությունը եղել է 13 կմ/ժամ: Պանզեր VIII Մաուսից՝ այն ժամանակ գոյություն ունեցող ամենամեծ տանկից արտադրվել է 2 հատ, որոնցից 2-րդը այդպես էլ մնաց անավարտ: Ըստ այս տանկը շահագործողների՝ այն կարող էր մտնել ջրի խորքերը և այդպես անցնել գետը, լիճը կամ այլ ջրային տարածք, առանց նրա մեջ ջուր ներթափանցելու: Պլանավորվում էր ստեղծվել « Panzer VIII Maus»-ից մոտ 5 անգամ մեծ և նույնքան անգամ ծանր՝ մոտ 1000 տոննայանոց մեկ այլ գերհզոր սուպերտանկ, որի անվանումն էր «Landkreuzer P.1000 Ratte», որին շատ հաճախ անվանում էին «Հիտլերի գերծանր քաշային տանկ»։ Սակայն այն այդպես էլ մնաց գծագրի վրա:

Նկարում առաջինը «Landkreuzer P.1000 Ratte – ն է, երկրորդը «Panzer VIII Maus»-ը, իսկ երրորդը՝ սովորական չափսեր ունեցող գերմանական տանկ:

Ֆրից Իքս (Fritz X)

Կարելի է ասել, որ սա եղել է շատ հզոր ռումբ, որով Գերմանիան հիմնականում պայքարում էր թշնամական նավերի դեմ։ Այս ռումբը նացիստները երկար ժամանակ գաղտնի էին պահում հասարակությունից: Այն ունեցել է 1362 կգ քաշ, 3.32 մետր երկարություն, 1.40 մետր լայնություն և 85.3 տրամագիծ: Կարող էր թիրախ խոցել մինչև 5 կմ հեռավորության վրա՝ ունենալով 343 մ/վ ( 1235 կմ/ժ) արագություն:

«Horthen Ho 229»

Սա աշխարհի առաջին մաքուր թռչող ինքնաթիռն է, որին նաև անվանել են «Աշխարհի առաջին գաղտնագողի ռմբակոծիչ»: Այն երկար ժամանակ գաղտնի է պահվել նացիստական օդուժի կողմից: Իր տեսակով այն միաժամանակ և ռմբակոծիչ և կործանիչ ինքնաթիռ էր, որը կարղ էր առավելագույնը բարձրանալ երկրի մակերեսից մինչև 16 կմ և կարող էր զարգացնել մինչև 977 կմ/ժամ արագություն: Երկարությունը 7.47 մետր էր, լայնությունը 16.76 մետր, իսկ բարձրությունը 2.81 մետր։ Նրա մակերեսը կազմում էր 50.20 մ² էր: Ինքնաթիռի սպառազինության մեջ էր մտնում 2 հատ 30 մմ տրամաչափ ունեցող MK 108 թնդանոթ, R4M հրթիռներ և 2 հատ 500 կգ քաշ ունեցող ռումբեր, իսկ անձնակազմը բաղկացած է եղել 1 մարդուց:

«Ձայնաալիքային թնդանոթ» («Sonic Cannon»)

Այս զենքը շահագործողներն ասում են, որ այն կարող էր մարդուն սպանել մինչև 50 մետր հեռավորության  վրա, առավելագույնը կես րոպեում՝ ձայնային ալիքների ճնշման ներքո, սակայն այն փորձակվել է միայն լաբորատոր պայմաններում և այն էլ միայն կենդանիների վրա:

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Նացիստական Գերմանիայի գաղտնի զենքերը
Հետաքրքիր մի քանի փաստ բռնցքամարտի մասին