Ներկայացնում ենք Ձեզ 5 միֆ սիրո մասին, որոնք շատերս ճշմարտություն ենք համարում։
Միֆ 1. Հակադրությունները միմյանց ձգում են
Այն միտքը, որ հակադրությունները կարող են ձգել մեկ-մեկու հնարավոր է շատ ռոմանտիկ թվա, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքում լրիվ հակառակն է տեղի ունենում:
Հոգեբանությունը պնդում է, որ շատ հազվադեպ կարելի է հանդիպել երկար ժամանակ փոխհարաբերության մեջ գտնվող զույգերի, որոնք լինեն տարբեր սոցիալական և տնտեսական միջավայրերից:
Չնայած մարդկանց մոտավորապես 90%-ը պնդում է, որ հարաբերություններում իրենց հարկավոր է լրիվ հակադիր բնավորությամբ մարդ, սակայն մեզ գրավում է զուգընկեր, որը նման է մեզ անձնական բնավորության գծերով և հարաբերությունների արտաքին գրավչությամբ:
Միֆ 2. Իրական սերը պատահում է միայն մեկ անգամ
Մարդկային հարաբերություններ ուսումնասիրող մասնագետները պնդում են, որ մարդը կարող է սիրել մի քանի անգամ և ամեն անգամ ստանալ հարաբերության այլ փորձ: Սերը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ մենք մեզ դուր գալու համար բավարար չափով սկսում ենք ճանաչել ինչ-որ մեկին: Դա էլ իր հերթին բավարար է, որպեսզի նրա հետ հետագա կյանք շարունակելու մասին մտածենք: Եվ գոյություն ունեն մեկից ավելի մարդիկ, որոնք կարող են մեզ դուր գալ:
Միֆ 3. Սերը հաղթահարում է ամեն արգելք
Հարկավոր է սիրուց առավել ինչ-որ բան, որպեսզի երկար ժամանակ հնարավոր լինի մնալ զուգընկերներ կամ ամուսնական զույգ: Սերը դա մեկնարկային կետն է, և որպեսզի այն կարողանա ապրել, այն պետք է ամրացնել համբերությամբ, հումորով և փոխզիջումներով:
Մասնագետները համակարծիք են, որ այլ ֆակտորները կատարում են գլխավոր դերը հարաբերությունների զարգացման մեջ: Ընդհանուր արժեքներ ունեցող, միմյանց հավատարիմ զույգերը ամենից երկարն են մնում իրար հետ: Բացի դրանից հարաբերություններում ամեն մարդ պետք է սովորի պրոբլեմների լուծման հնարքներ, ջղայնության և սթրեսի կառավարում և համբերություն:
Միֆ 4. Սերը տևում է 1-3 տարի
Համաձայն հետազոտությունների, ռոմանտիկ սերը կարող է դիմանալ ժամանակի փորձություններին: Չնայած, համարվում է, որ սերը և սեքսը ժամանակի ընթացքում վեր են ածվում ընկերական միության, սակայն ոչ միշտ է դա այդպես:
Մարդկանց մոտ 13%-ը կարող են պահպանել իրենց ռոմանտիկ սերը երկար տարիներ: Սակայն հետազոտողները ընդգծում են, որ պետք է տարբերել ռոմանտիկ սերը կրքոտ սիրուց, որը որպես կանոն շատ շուտ է հանգչում: Ռոմանտիկ սերը իր մեջ ընդգրկում է կապվածություն և սեքսուալ համապատասխանություն, սակայն նրա մեջ բացակայում է մոլուցքի տարրը, ինչպես կրքոտ սիրո ժամանակ: Իր հերթին կրքոտ սիրուն բնորոշ է անվստահությունն ու անհանգստությունը:
Միֆ 5. Գոյություն ունի սեր առաջին հայացքից
Այս մոլորության մեջ գոյություն ունի ճշմարտության բաժին: Սեր առաջին հայացքից հնարավոր է, և մեզ հարկավոր է վայրկյանի 5-րդ մասից մինչև 3 րոպե, որպեսզի հասկանանք, համապատասխանո՞ւմ է մեզ տվյալ մարդը և ուզո՞ւմ ենք շարունակել նրա հետ հարաբերությունը, թե՞ ոչ:
Չնայած շատերը հավատում են առաջին տպավորության ուժին՝ երկար հարաբերությունների մեծ մասը սկսվում է ամենևին այլ կերպ: Եվ միայն երկար հարաբերությունների 11% է սկսվել «Առաջին հայացքի սիրուց»: