Սիբիրի հյուսիսում գտնվող Յամալ թերակղզում հայտնաբերված հսկայական բաց խառնարանը, կապված նրա առաջացման պատճառների հետ՝ բուռն բանավեճերի պատճառ է դարձել։ Որոշ գիտնականներ կարծում են, որ խառնարանը ի հայտ է եկել ՉԹՕ-ի ներխուժման պատճառով, որոշները կարծում են, որ ընկած երկանաքարն է պատճառը, մի մասը՝ հրթիռը կամ այն գազի հորատանցքի հորատման արդյունք է։
Օվալաձև խառնարանը գտնվում է Մոսկվայից 3000 կմ հեռավորության վրա։ Նրա տրամագիծը կազմում է 30 մ, իսկ խորությունը մոտ 70 մ։ Խառնարանի առաջացման երկու քիչ թե շատ խելքին մոտ տեսություն գոյություն ունի.
Սուբարկտիկական գիտահետազոտական կենտրոնից Աննա Կուչատովան պնդում է, որ անցքերը գլոբալ տաքացման հետևանք է՝ կապված գազերի խառնուրդների, ջրի և աղի ստորգետնյա պայթյունների հետ։
Ավստրալիական համալսարանի գիտնական Քրիս Ֆորգվիլը գտնում է, որ խառնարանը առաջացել է սառույցի հալման հետևանքով։