Գարու՜ն դու եկար…
Խնդրում եմ ես Քեզ՝
Ջնջիր առհավետ երազներս սին,
Մոռացնել տուր ինձ հույսերս իմ հին,
Ջնջիր հավիտյան այս սերը սրտիս
Ու տեղը ինձ տուր արժանի մեկին:
Ջնջի՛ր առհավետ այս սերը ցավոտ,
Մոռացնել տուր ինձ այն վարդը փշոտ,
Իսկ տեղը տուր ինձ մանուշակ գարնան,
Քնքուշ մանուշակ՝ իմ սրտիս դարման:
Մանուշակը իմ ինձ չի ցավեցնի՝
Իր սուր փշերով սիրտս չի խոցի:
Իմ սերս այնժամ իմաստ կունենա
Ու կյանքս կրկին հեքիաթ կդառնա:
Իսկ վարդը դեռևս իմ սիրտն է խոցում
Ու սրտիս վերքը ավել մեծացնում:
Գարու՜ն դու եկար…
Խնդրում եմ ես Քեզ՝ ջնջիր առհավետ երազներս սին:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓