fbpx

10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք

Մեր աշխարհը շատ ավելի հետաքրքրաշարժ և զարմանահրաշ է, քան մենք պատկերացնում ենք։ Ամեն Աստծո օր տեղի է ունենում մի նոր բան։ Ձեր առջև 10 զարմանահրաշ փաստեր են տարբեր ոլորտներից։ Եվ այսպես.

Այտերի փոսիկները՝ իրականում գենետիկական դեֆեկտ են։ Դա նշանակում է, որ մկանները ճիշտ չեն աճել և նրանց միջև առաջացել է փոսիկ։

5_6

1970-ական թվականներին, այսպիսի հոգեբանական փորձարկում է կատարվել. կապում էին մասնակիցների աչքերը և խնդրում էին մյուս խմբի հետ խաղալ «ճոպան ձգոցի»։ Արդյունքում, մասնակիցները, ում ասում էին, որ իրենց հետ ճոպանը ձգում են նաև երեք այլ մարդ՝ գործադրում էին 18 % ավելի քիչ ջանք, քան նրանք, ովքեր մտածում էին, որ ձգում են ճոպանը միայնակ։ Այս էֆեկտը անվանեցին «սոցիալական ալարկոտություն»։

Սասսեքսից մի հետազոտող, համակարգչային ծրագրին հանձնարարում է ստեղծել մի չիպ՝ օգտագործելով բնական ընտրության սկզբունքը։ Արդյունքում ստացվեց անհավանական արդյունավետ մի չիպ, որի մեխանիզմն հասկանալն ուղղակի անհնար է։

4_2

Չափազանց հազվադեպ է պատահում, երբ մարդիկ պատվիրում են Lamborghini մեխանիկական փոխանցումատուփով։ Ու եթե դա պատահում է, գործարանում մանրակրկտորեն, մի քանի անգամ ստուգում են, արդյո՞ք այդ պատվերը սխալմունք չէ։

4_3

Մարինացված կոճղապղպեղը մատուցում են սուշիի հետ, որպեսզի «մաքրվի» համային ռեցեպտորները, տարբեր ճապոնական դելիկատեսներ համտեսելու արանքում։ Սուշին կոճղապղպեղի հետ ուտելը խոհարարի համար վիրավորական է համարվում։

5_4

Ամերիկուհի Ջոան Գինտերը, 1993թ. շահում է վիճակախաղով։ Լինելով Սթենֆորդի համալսարանի վիճակագրության պրոֆեսոր, նա վերլուծում է ալգորիթմ, որն օգնում է ամեն անգամ ճշգրիտ հաշվել վիճակախաղի տոմսի հերթական շահող թվերը։ Ասում են, նա այժմ էլ տարվա մեջ ծախսում է երկու ամիս, փորձելով գուշակել հերթական վիճակախաղի հանելուկը։

5_5

2014թ. Վիչիտա քաղաքում (Կանզաս նահանգ), երեք մարդ մահանում է ավիացիոն մարզասարքի վրա ուսումնական «թռիչքի» ժամանակ, երբ ուսումնական կենտրոնին է բախվում իրական ինքնաթիռ։

3_7

Խորտակվող, խեղդվող մարդը ոչ մի կերպ չի կարող թափահարել ձեռքերը՝ ուշադրություն գրավելու նպատակով։ Անգիտակցաբար ենթարկվելով բնազդին, այդ պահին մարդը պարզում է ձեռքերը, փորձելով դուրս պրծնել ջրից, գլուխը ետ է տանում, որպեսզի բերանը բաց մնա ջրի մակերևույթին և հնարավոր լինի շնչել։

5_8

«Կարիճների արքա 4» ֆիլմը՝ դա սիկվելի սիկվելի սիկվել է, որն իր հերթին նկարահանված է սիկվելի ռեմեյքի մոտիվներով, որից էլ ներկա պահին որոշվել է ստեղծել եռապատում։

4_9

Նորվեգիայում գոյություն ունի կղզի, որը գտնվում է հյուսիսային լայնության 68 աստիճանում (այսինքն Բևեռային շրջանի ներսում), զարմանահրաշ անոմալ բնությամբ՝ ամռանը այստեղ տաք է և նույնիսկ ձմռանը շատ հազվադեպ է պատահում, որ ջերմաստիճանը իջնի 0 աստիճանից ըստ Ցելսիուսի։

0f1bdeb5477ecab350797435a5bd65d7

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 զարմանահրաշ փաստ, որոնց մասին, հնարավոր է, Դուք չգիտեիք
Չափազանց ճիշտ հոդված, որն ուղղակի դիպում է հոգուն