fbpx

Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվանից հետո ըստ տարբեր կրոնների

Բոլոր տարբերակները, որ ի հայտ էին գալիս մարդկության մոտ նրա գոյության ընթացքում, տարօինակ կերպով շատ նման են: Ինչը մտորելու առիթ է տալիս: Իրոք դրանք շատ նմանություններ ունեն և գրեթե նույն պահերին: Գոյություն ունի հավերժ երանություն, հավերժ տառապանք, մեղավորներ և անմեղներ: Իհարկե շեղում կա մշակութային տարբերությունների պատճառով, սակայն միևնույն է դրանք նման են: Այդպիսի նմանությունը ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ այս ամենում կա ճշմարտության ինչ-որ հատիկ: Իսկ հատիկների կողքին, ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը՝ հայտնվում են մարգարիտները:

Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ տարբեր հավատքներում և ավանդպատումներում.

Քրիստոնեություն

Դրախտի ամենահայտնի կոնցեպտը, որն այստեղ կոչվում է Երկնային Արքայություն: Եվ պետք է նշել, որ քրիստոնեական պատկերացումներով՝ դա հենց արքայություն է, որ կա: Հրեշտակներն ունեն կոչումներ, Երկնքում նույնիսկ գոյություն ունի այնպիսի բան, որ հիշեցնում է ենթակառուցվածքներ, հիերարխիա և կառավարման համակարգ: Ամեն ինչ հանգիստ է, գեղեցիկ և դասակարգված: Մարդիկ, եթե նրանք արժանի են հայտնվել այստեղ, գտնվում են հավերժ երանության մեջ և ոչնչի կարիք չունեն:

Հուդաիզմ

Դատելով հին տեքստերից, հուդաիզմում չկա վայրի միասնական հասկացություն, որտեղ մարդն ընկնում է մահվանից հետո: Միակ բանը, որ կարելի է հստակ ասել՝ այն բոլորովին նման չէ մեր պատկերացրած գոյությանը:

Անտիկ հույներ

Այո, նրանց աշխարհայացքը վաղուց մոռացված է մարդկանց մեծամասնության կողմից, բայց պետք չէ այն անտեսել: Նրանք հավատում էին, որ մահվանից հետո, մենք բոլորս հայտնվում ենք Երանելիների կղզիներում կամ Ելիսեյան դաշտերում: Այստեղ միշտ լավ եղանակ է, իսկ հողն այնքան պարարտ է, որ մրգերն այստեղ աճում են տարվա մեջ 3 անգամ: Նույնիսկ ծառերին հետևել պետք չէ: Նրանց պատկերացմամբ Ելիսեյան դաշտերը գտնվում էին բնակելի աշխարհի ծայրին:

Ացտեկներ

Նրանց հավատքը բավական բազմազան էր, երբ խոսքը վերաբերում էր մահվանն ու դրանից հետոին: Տեղացիների համար, նրանց աշխարհայացքում՝ մահն ու արյունը միշտ կենտրոնական դիրք էին զբաղեցնում: Նրանք հավատում էին, որ գոյությունի ունի երեք Դրախտ, որտեղ մարդը հայտնվում է համապատասխանաբար այն բանի հետ, թե ինչպես է նա ապրել: Առաջինը կոչվում է Տլալոկան, Ստորին Դրախտ: Այն ավելի շատ նման է սովորական կյանքին, որովհետև այստեղ հայտնվում են սովորական արդարները: Նրանք ամբողջ օրը երգեր են երգում, համեղ ուտում են և ուրախանում կյանքին: Երկրորդը՝ Տլիլլան-Տլապալլանն է, քահանաների և լուսավորյալների դրախտն էր: Մարդիկ այստեղ վարում են կիսանյութական կյանք և ավելի շատ հոգ են տանում հոգու, այլ ոչ մարմնի մասին: Վերջին երրորդը՝ կոչվում է Տոնատիուխիկան, Արևի տուն: Այստեղ ընկնում են միայն նրանք, ովքեր հասել են ամբողջական լուսավորության և հոգևոր կյանքի ծայրերը: Նրանք ապրում են բարձրյալ աստվածների հետ միասին՝ նյութական կյանքին նայելով անտարբերությամբ:

Սկանդինավյան ավանդապատում

Այստեղ ամեն ինչ հիմնված է պատերազմի վրա, որովհետև սկանդինավների զինվորական ավանդույթները կենտրոնական տեղ էին զբաղեցնում նրանց առօրյա կյանքում: Անընդհատ մարտերը բերեցին մի աշխարհայացքի ծնունդի, որն ասում է, որ Դրախտ, Վալխալու, ընկնում են միայն խիզախ զինվորները, որոնք կրակով և թրով ապացուցում են իրենց իրավունքը: Մահանալով մարտում, նրանց այնտեղ հասցնում էին Վալկիրիները: Այնտեղ նրանց սպասում էին հավատարիմ ընկերները, հավերժ ճաշկերույթ, գեղեցիկ կույսեր, համեղ կերակուր և խմիչքի ծով: Նաև հավերժ մարտեր: Ի՞նչ ասես, որքան երկրային էին սկանդինավները, այնդպիսին էլ նրանց պատկերացնումն էր մահվանից հետո կյանքի մասին:

Հնդկական առասպելաբանություն

Արժե նշել, որ այն ամենից վառն է նկարագրում այն վայրը, որտեղ մարդը պետք է հայտնվի մահվանից հետո: Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ մահվանից հետո, եթե հավատանք հնդկական առասպելին: Յաման, մահացածների առաջնորդը, ղեկավարում է գեղեցիկի և լույսի թագավորությունը: Այս ավանդապատման մեջ հատկապես նշվում է, որ դրախտը՝ էսթետիկ հաճույքների վայր է, զգացմունքային պոռթկումների հագեցման վայր: Խիզախ հերոսներն այստեղ ապրում են անհոգ և հանգիստ, վայելելով տարատեսակ հաճույքներ:

Բուդդիզմ

Այն կրոններից մեկն է, որն ասում է այն մասին, թե ինչ է հոգին անում մահվանից հետո, խոսում է վերածննդի մասին: Ամբողջական վերածննդի մասին՝ նոր մարմնով և նոր ամբիցիաներով: Բայց նաև նրանց մոտ գոյություն ունի Դրախտի մասին հասկացություն, որտեղ մարդը բնակվում է աստվածների հետ: Բայց միայն այն դեպքում, եթե նա եղել է արդար հավատացյալ իր նախկին բազմաթիվ կյանքերի ընթացքում: Ցիկլի բարձրագույն կետը՝ վերածնունդն է: Յուրաքանչյուր ցանկություն, որ կունենա տեղացի հավատացյալը՝ անմիջապես իրականություն է դառնում: Բայց դա ընդմիշտ բնակության վայր չէ: Այստեղ մարդը չի կարող զարգանալ: Սա ավելի շատ նման է կանգառ մի վայրի, որտեղ մարդը հանգստանում է երկար ճանապարհից առաջ: Իսկ հետո ծախսելով իր ամբողջ լավ հիշողությունները՝ մարդը վերածնվում է նոր մարմնում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ է տեղի ունենում հոգու հետ մահվանից հետո ըստ տարբեր կրոնների
Մարդկանց ներաշխարհի տարբերությունները, որոնք շատերն ուղղակի անտեսում են