fbpx

Իմ փոքրիկ արևը

Այս աշխարհում կա մի փոքրիկ աղջիկ, մի փոքրիկ արև, ով միակն է, որ ինձ կարողանում է ջերմացնել: Նա ունի պայծառ աչուկներ ու անմահական ժպիտ և իր աչուկներով ու ժպիտով շողում է արևից էլ վառ: Մի փոքրիկ արև երկրի վրա, որն իր պայծառ լույսով մթնեցնում է երկնային արևի լույսը:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու ջերմացնում է շատերին, բայց ցավոք ոչ ինձ: Նա հեռու է և վաղուց է արդեն չեմ տեսել նրա լույսը, չեմ ջերմացել նրա շողերով: Իսկ ես այնքան շատ ունեմ նրա ջերմագին շողերի կարիքը, առանց այդ շողերի անչափ ցուրտ է, դիմանալն անհնար:

Մի փոքրիկ արև երկրի վրա շրջում ու իր ժպիտով ջերմացնում է շատերին, բայց ավաղ ոչ ինձ: Բայց չէ՞ որ այդ արևը միայն ինձ համար է արև, իսկ մնացածի համար սովորական մի աղջիկ: Բայց չէ՞ որ այդ ժպիտը միայն ինձ համար է ջերմացնող շողեր, իսկ մնացածի համար սովորական մի ժպիտ: Բայց չէ՞ որ նա իմ արևն է: Իսկ այդ դեպքում ինչու՞ նա այլևս ինձ չի լուսավորում ու ջերմացնում, ինչու՞ ինձ համար այլևս չի ծագում:

Հեռու է արևս ինձանից և կարծես թե մտադրություն էլ չունի կրկին իր շողերն ուղղելու ինձ վրա: Իսկ ես մրսում եմ, ցուրտ է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag