Երբևէ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել բարձրանալ մի բարձր լեռան գագաթ ու ամբողջ ուժով բղավել՝ բղավել աշխարհի վրա, կյանքի վրա, անարդարության, անհաջողության վրա: Բղավել անելանելիությունից և վերջապես բղավել որպեսզի ներսդ դատարկվի, որպեսզի հոգիդ ու սիրտդ ազատվեն ցավից:
Ու ամեն մարդ երևի թե ունի իր բարձր լեռը, այն լեռը որը անհրաժեշտ է նրան, այն լեռը, որը ունակ է հասկանալ ու իր վրա վերցնել մարդկային հոգում բուն դրած ծանր թախիծն ու հոգսը:
Ուզում եմ գտնել իմ այն բարձր լեռը, որն ինձ կազատի ներսս բուն դրած այսքան ծանրությունից…
©Արխանգելո