Երաժշտությունը մարդկությանը ցույց է տալիս այն մեծությունը,
որը թաքնված է նրանց հոգում:
Ու.Էմերսոն
1975 թ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշանակվել է երաժշտության միջազգային օր: Եաժշտության միջազգային օր ստեղծելու մտահաղացման հեղինակներից մեկն է նաև կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Տոնը նշվում է ամեն տարի մեծ երաժտական ծրագրերով:
Երաժշտությունը շատ մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Այն շատ հզոր է: Դժվար թե գտնվի որևէ մեկը որը ամբողջությամբ անտարբեր կգտնվի երաժշտության նկատմամբ: Շատ կոմպոզիտորներ երաժշտության միջոցով փորձել են արտահայտել իրենց հոգեվիճակը: Շատ մարդիկ լսելով երաժշտությունը իրենց հոգեվիճակին հարազատ նոտաներ են գտնում: Երաժշտությունը չի ծերանում, այն կապրի այնքան, որքան կապրի մարդկությունը:
Եվ վերջում շնորհավորելով Ձեզ Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ, առաջարկում եմ հիանալ այս հրաշքով.