fbpx

Ինչպե՞ս մտքի ուժով կյանքը փոխել դեպի լավը

Գիտակցությանը պետք է տրամադրել ստեղծագործական մտքերին և դեն նետել կործանիչ մտքերը։ Հիվանդության մասին ամեն միտք փոխարինել առողջության մասին մտքերով, անհաջողության մասին մտքերը՝ հաջողության մտքերով, վշտի մասին մտքերը՝ ուրախության։

Ինքներդ ձեր մասին մտածեք այնպես, ինչպես դուք եք ուզում ձեզ իրականում տեսնել։ Միտքը բարձրագույն իրականություն է։ Ռեֆլեկտիվ մտածողությունը պետք է փոխարինել գիտակցական մտածողությամբ։ Օրգանիզմում բոլոր պրոցեսները կարելի է ենթարկել մեր կամքին և ղեկավարել դրանք։ Մարմինը նրան բավականին հաճույքով է ենթարկվում, եթե գիտակցում է դրա ուժը։ Մարմինն արձագանքում է բոլոր մտավոր պրոցեսներին՝ գիտակցական թե անգիտակցական։ Եվ եթե կրկնվող միտքը պնդում է հայտնի դրույթը կամ հրամանը, մարմինը հետևում է նրան։ Մարմինն իր կամքը չունի, այն ենթարկվում է տիրոջ կամքին։ Մտքին տիրապետելը մեզ ուժ է տալիս, որը մենք կարող ենք օգտագործել ստեղծագործության համար։

Թող որ ամեն ակամայից բացասական միտք փոխարինվի դրական և ստեղծագործ մտքով։ Դրա համար ուրիշ մարդկանցից եկող մտքերի, զգացողությունների և ներշնչումների նկատմամբ վերահսկողություն է պետք սահմանել, քանի որ դրանք հատկապես վտանգավոր են։ Մարդիկ սիրում են խոսել իրենց թուլություններից և վայելել դա՝ ստեղծելով հիվանդությունների վառ և ուժեղ պատկերներ։ Անթույլատրելի է հիվանդությունների մասին խոսելը։ Ուժեղ եմ, զվարթ և առողջ, այլ մտքեր չեն թույլատրվում։ Ամեն մի թուլություն, դեռ չծնված, պետք է ուժեղ, կամային հրաման ստանա ձեր գիտակցությունից, որ դուք հիվանդ չեք, այլ առողջ եք։ Կամքն ու ոգին հաղթահարում են ամեն բան, և մարդու մարմնի մեջ ավելի հզոր էներգիա չկա, որը կարող է դիմակայել կամքի ամուր հրամանին։

Աղբյուրը՝ Creu


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 24 assessment, среднее 4.42 из 5 )
MediaMag
Ինչպե՞ս մտքի ուժով կյանքը փոխել դեպի լավը
10 զարմանալի փաստ լույսի մասին