fbpx

«Գիտես՝ երբ պայքարում ես, նույնիսկ թշնամիներդ են քեզ հարգում, հատկապես եթե խելացի պայքար ես մղում»: Մեջբերումներ «Մտածել ինչպես Մանդելան» գրքից

Այս ոգեշնչող գրքում ամփոփված են Մանդելայի փիլիսոփայությունն ու իդեալները, որի նպատակն է ցույց տալ, թե ինչպես կարելի է դրանք կիրառել ձեր կյանքի բոլոր բնագավառներում։ Վերծանելով Մանդելային ոգեշնչած բաները, ինչպես նաև մեծ մարդու կողմից և նրա մասին արված մեջբերումները՝ այս գիրքն արտասովոր պատմություն է այն մասին, թե ինչպես են Մանդելայի կյանքն ու գործն ազդել նրա արարքների վրա։ Այն սովորեցնում է նայել աշխարհին հեռատես հանճարի աչքերով։

Առանձնացրել ենք մի քանի մեջբերումներ այս գրքից․

  • Գիտես՝ երբ պայքարում ես, նույնիսկ թշնամիներդ են քեզ հարգում, հատկապես եթե խելացի պայքար ես մղում:
  • Քո ֆիզիկական վիճակը, հատկապես ֆիզիկական վարժություններից հետո լավ ինքնազգացողությունը սերտորեն կապված է ակադեմիական առաջադիմությանդ հետ:
  • Մենք իրարից տարբերվում ենք ոչ թե մեզ տրվածով, այլ մեզ տրվածից մեր ստեղծածով:
  • Բոլոր կրոնների, բոլոր փիլիսոփայությունների և հենց կյանքի տված պարզ դասն այն է, որ չնայած չարը ժամանակավորապես անում է իր գործը, վերջում դափնիների արժանանում է բարին:
  • Մեր՝ որպես անհատների առաջընթացը գնահատելիս մենք հաճախ կենտրոնանում ենք արտաքին գործոնների վրա, ինչպես, օրինակ, հասարակական դիրքը, ազդեցությունը, հանրաճանաչությունը, հարստությունը և կրթության մակարդակը… Այնինչ ներքին գործոնները կարող են նույնիսկ ավելի կարևոր լինել մարդ-անհատի զարգացումը գնահատելիս: Ազնվությունը, անկեղծությունը, պարզությունը, հեզությունը, մաքրությունը, մեծահոգությունը, սնափառության բացակայությունը, քո կողքին ապրող մարդկանց պատրաստակամությունը-որակներ, որ կարելի է տեսնել յուրաքանչյուրի ներսում-անձի հոգևոր կյանքի հիմքն են…

Տես նաև՝ Մեջբերումներ «Սրճարան աշխարհի եզրին» գրքից

  • Նոր աշխարհի տերերը լինելու են ոչ թե նրանք, ովքեր կանգնած են հեռու՝ ձեռքները ծալած, այլ նրանք, ովքեր մրցասպարեզում են, ում հագուստները պատռվել են փոթորիկներից, և մարմինները՝ խեղվել մրցման ընթացքում:
  • Եթե մենք պատրաստ չենք ինքներս մեզ փոխելու, ավելի մեծ նպատակներին հասնելու հավանականությունը խիստ սահմանափակ է:
  • Քանի դեռ նա կարողանում էր փոխվել և ավելի լավը դառնալ, հույսը չէր կորցնում, իսկ եթե հույսը չէր կորցնում, նշանակում էր՝ թշնամին նրան չի հաղթել:
  • Նա ինձ ստիպել էր կորցնել ինքնատիրապետումս, և ես դա համարում եմ պարտություն իմ հակառակորդի առջև:
  • Ինքնատիրապետման և ինքդ քեզ փոխելու դրսևորումները ապահովում են քեզանով հիացողների բանակ:
  • Շատերը այդպես էլ չհասկացան, որ ապաքինվելու համար մենք ստիպված էինք կտրել ու դուրս թափել թարախը:
  • Եկեք չմոռանանք, որ հասարակ մարդիկ՝ կանայք ու տղամարդիկ, տղաներն ու աղջիկներն են աշխարհը դարձնում հատուկ վայր:
  • Շատ են եղել վհատության ակնթարթներ, երբ իմ հավատը մարդկության հանդեպ դաժան փորձության է ենթարկվել, բայց ես չէի կարող տեղի տալ հուսահատությանը:Այդ կողմում պարտությունն ու մահն էին:

Հրապարակման ներկայացրեց՝ Գայանե Աթոյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
«Գիտես՝ երբ պայքարում ես, նույնիսկ թշնամիներդ են քեզ հարգում, հատկապես եթե խելացի պայքար ես մղում»: Մեջբերումներ «Մտածել ինչպես Մանդելան» գրքից
12 նկարազարդում, որոնք կպատմեն, թե ինչպես հարաբերություններում պահպանել սերն ու կիրքը