fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 44 հարց, որոնք կարող են վերջապես կարգ ու կանոն հաստատել Ձեր կյանքում

44 հարց, որոնք կարող են վերջապես կարգ ու կանոն հաստատել Ձեր կյանքում

Յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, երբ թվում է, որ ամեն ինչ այնպես չէ։ Ամենակարևորը խուճապի չմատնվել՝ այդպիսով թակարդը գցելով ինքներդ Ձեզ։ Բավական է պատասխանել այս պարզ, բայց շատ կարևոր հարցերին։ Բոլոր այս հարցերը կարելի է դասել խորամանկ հարցերին, բայց դրանց պատասխանը կհուշի, թե ինչպես գործել և ինչ անել։ Աշխատեք հարցերին պատասխանել արագ, առանց խորը մտածելու։

Եվ այսպես՝ 44 հարց, որոնք կօգնեն հասկանալ ինքներդ Ձեզ և կարգի բերել կյանքը։ Ամեն ինչ շատ պարզ է, բայց սա հաստատ աշխատում է։ Ստուգեք ինքներդ։

1. Ո՞րն եք նախընտրում՝ ոչ մի անգամ չփորձե՞լ, թե՞ անհաջողության մատնվել։

2. Նայեք ինքներդ Ձեզ։ Որքա՞ն կգնահատեիք Ձեր տարիքը։

3. Կյանքն այնքան արագընթաց է։ Ինչո՞ւ ենք մենք ինքներս մեզ ստիպում անել այն՝ ինչ չենք սիրում և այնքան քիչ ենք անում այն՝ ինչ սիրում ենք։

c4ca4238a0b923820dcc509a6f75849b88

4. Վերլուծեք Ձեր աշխատանքային օրը։ Ո՞րն էր այնտեղ գերակայում՝ աշխատա՞նքը, թե՞ դատարկ խոսակցությունները։

5. Պատկերացրեք, որ երջանկությունը վեր է ածվել համաշխարհային փոխարժեքի։ Ինչպիսի՞ աշխատանքը Ձեզ կհարստացներ։

6. Դուք զբաղվո՞ւմ եք նրանով, ինչին հավատում եք, թե՞ փորձում եք հավատալ նրան՝ ինչով զբաղվում եք։

7. Պատկերացրեք, որ միջինում մարդը ապրում է 40 տարի։ Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, որպեսզի ապրեիք լիարժեք կյանքով։

8. Որքա՞ն ուժեղ եք վերահսկողության տակ պահում տեղի ունեցող իրադարձությունը։

9. Ինչպե՞ս կվարվեիք, եթե ճաշի ժամանակ, Ձեր ծնողները սկսեին անարդար կերպով քննադատել Ձեր մտերիմ ընկերոջը՝ չիմանալով, որ Դուք ընկերություն եք անում։

10. Եթե Դուք հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ խորհուրդ տալու փոքր եղբորը, քրոջը, կամ սեփական երեխային՝ ինչպիսի՞ խորհուրդ կտայիք։

11. Սիրելի մարդուն փրկելու համար կխախտեի՞ք օրենքը։

12. Ինչո՞վ եք տարբերվում այլ մարդկանցից։

c81e728d9d4c2f636f067f89cc14862c76

13. Հիշեք, թե ի՞նչ դեռևս չեք արել, բայց ինչի մասին միշտ երազել եք։ Ինչո՞ւ եք Դուք հետաձգում դա։

14. Դուք ամուր պահե՞լ եք մի բան, որը վաղուց պետք էր բաց թողնել։

15. Եթե Ձեզ առաջարկեին տեղափոխվել մեկ այլ երկիր, ո՞ր երկիրը կնախընտրեիք և ինչո՞ւ։

16. Պատահո՞ւմ է այնպես, որ Դուք նյարդայնացած մի քանի անգամ իրար ետևից սեղմում եք վերելակի կոճակը։ Դուք իրո՞ք գտնում եք, որ այդպես վերելակը ավելի արագ կշարժվի։

17. Ո՞վ կուզեիք լինել՝ երջանիկ հիմա՞ր, թե՞ դժբախտ հանճար։

18. Ինչո՞ւ եք Դուք հենց Դուք։

19. Կուզեի՞ք այնպիսի ընկեր, ինչպիսին Դուք եք։

20. Ո՞րն է ավելի վատ՝ որ Ձեր լավագույն ընկերը տեղափոխվի այլ երկիր ապրելու, թե՞ որ ապրի Ձեր կողքին, սակայն Դուք այլևս չշփվեք։

21. Ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ տիեզերքին, Աստծուն։

22. Ո՞րը կնախընտրեիք. այլևս չհավաքել նոր հիշողություննե՞ր, թե՞ ջնջել բոլոր հները։

23. Հնարավո՞ր է առանց պայքարի ճշմարտության հասնել։

24. Ի՞նչ կլինի, եթե Ձեր ամենամեծ վախը իրականություն դառնա։

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf369

25. Դուք հիշո՞ւմ եք, թե որքան էիք վշտացած ինչ-որ առիթով՝ օրինակ 5 տարի առաջ։ Հիմա դա Ձեր համար կարևո՞ր է։

26. Ձեր ամենաերջանիկ մանկական հիշողությունը։

27. Պատահե՞լ են Ձեր կյանքում իրադարձություններ, որոնք ստիպել են Ձեզ զգալ, որ ողջ եք։

a87ff679a2f3e71d9181a67b7542122c59

28. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։

29. Եթե Դուք մինչ այժմ ոչնչի չեք հասել, ապա կորցնելու բան էլ չունեք։ Այդպես չէ՞։

30. Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկի հետ ժամանակը անցկացրած լինեք բոլորովին լռության մեջ, իսկ հետո հասկացած լինեք, որ դա Ձեր կյանքի ամենալավ զրույցն էր։

31. Ինչո՞ւ է կրոնը, որը սեր է քարոզում՝ դարձել այդքան պատերազմների պատճառ։

32. Դուք կարո՞ղ եք առանց երկար մտածելու պատասխանել. ի՞նչն է լավ և ի՞նչն է վատ։

33. Դուք կհեռանայիք Ձեր աշխատանքից, եթե հիմա Ձեզ տային 1 միլիոն դոլար։

34.  Եթե բոլորը, ում Դուք ճանաչում եք՝ վաղը մահանային, ո՞ւմ հյուր կգնայիք։

35. Իսկ Դուք կփողեի՞ք 10 տարվա Ձեր կյանքը համաշխարհային ճանաչման հետ։

36. Տարբերություն կա՞ կյանքի և գոյատևման միջև։ Ի՞նչ տարբերություն է դա։

e4da3b7fbbce2345d7772b0674a318d553

37. Եթե մենք սովորում ենք սեփական սխալների վրա, ապա ինչո՞ւ ենք այդքան վախենում դրանք իրագործելուց։

38. Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե իմանայիք, որ դրա համար Ձեզ ոչինչ չի պատահի։

39. Ե՞րբ եք վերջին անգամ լսել Ձեր սրտի ձայնը։

40. Ի՞նչն եք ամենաշատը սիրում։ Այն, ինչ արել եք վերջին անգամ, արտահայտո՞ւմ էր այդ սերը։

41. Դուք կարո՞ղ եք հիշել ինչ եք արել երեկ, իսկ մեկ շաբաթ առա՞ջ։

42. Դուք ինքնե՞րդ եք որոշումներ կայացնում, թե՞ ինչ-որ մեկը դա անում է Ձեր փոխարեն։

43. Ձեր մոտ լինո՞ւմ են այնպիսի զգացողություններ, որ այս օրը բազմաթիվ անգամ կրկնվել է։

44. Եթե կարողանայիք կյանքում փոխել ընդամենը մեկ բան, ի՞նչը դա կլիներ։

Պետք է խոստովանենք, որ այս հարցերից մի քանիսը ունակ են անակնկալի բերել։ Հուսով ենք, Ձեզ նույնպես կհաջողվի լսել ինքներդ Ձեզ, և լուծել ներքին պրոբլեմները։

կարդացեք նաև

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն...

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Բոլոր մարդիկ էլ էմոցիոնալ են։ Սակայն կան այնպիսիները, որոնք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Նրանք չեն կարողանում թաքցնել, երբ վրդովված են կամ չափազանց...

ԹԵՍՏ․ Փայլեք աշխարհագրական գիտելիքներով

Ներկայացնում ենք Ձեզ բարդ, ոչ ստանդարտ հարցերից բաղկացած աշխարհագրական թեստ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք փայլել գիտելիքներով մեր այս աշխարհագրական թեստում: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Հոգեբանները պարզել են իրական սերը տարբերակելու նշանները

Եթե վստահ չեք, որ ձեր զգացմունքներն իրական են, ապա կարդացեք, թե այդ մասին ինչ են ասում հոգեբանները։ Նրանք նշել են իրական սիրո նշանները։ 1. Երբ...

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...