fbpx

Գիտնականները պարզել են, որ մոծակները սիրում են հատկապես այս 4 տիպի մարդկանց

Յուրաքանչյուրս էլ ունենք ծանոթ մի մարդ, ում համար պարզապես «խելագարվում են» մոծակները։ Նա գրավում է այդ միջատներին, ինչպես կատվախոտը կատուներին։

Պարզվում է այդ ամենին կա բացատրություն։ Առողջապահության ոլորտի փորձագետները գտնում են, որ մոծակները իրականում գերադասում են մարդկանց որոշակի տիպեր։ Ահա ներկայացնում ենք 4 ֆակտոր, որոնց շնորհիվ մոծակների համար կարող ենք դառնալ համեղ պատառ.

1. Հղիություն

12252715-pregcut-1469176273-650-5ba7c2793a-1469520277

Մոծակներին գրավում է ածխաթթու գազի հոտը, որը արտադրվում է մարդկանց կողմից՝ շնչառության ժամանակ։ Հղի կանայք ածխաթթու գազ արտաշնչում են ավելի շատ, այդ իսկ պատճառով մոծակների ուշադրությունը նրանց նկատմամբ ավելի մեծ է։

2. Սպորտով զբաղվելը

12253315-5287f931814161566168f72088a-1469183435-650-74b51834af-1469520277

Առավոտյան վազքից հետո մի զարմացեք մոծակների խայթոցների առատությունից։ Եվ դա այն պատճառով, որ մոծակներին գրավել է կաթնաթթուն։ Կաթնաթթուն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ակտիվորեն արտադրվում է մկաններում, իսկ մոծակները ուղղակի «պաշտում են» այն։

3. Ալկոհոլի օգտագործում

12253215-Depositphotos_32905093_original-1469266066-650-87dc29ee93-1469520277

Փորձագետները նշում են, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո, մենք ավելի գրավիչ ենք դառնում մոծակների համար։ Ալկոհոլը բարձրացնում է մեր մարմնի ջերմաստիճանը, իսկ արյունախումները թիրախավորում են «տաքուկը»։

4. Արյան I խումբ

12252815-Depositphotos_70882315_original-1469266118-650-2217ede53f-1469520277

Համաձայն հետազոտությունների, հավանականությունը, որ մոծակը կխայթի արյան I խումբ ունեցող մարդուն՝ կազմում է 83%: Մոծակների խայթոցների ամենափոքր ռիսկային խմբին են պատկանում արյան II խումբ ունեցողները։

Այնպես որ, եթե Դուք հայտնվել եք ռիսկային խմբում՝ ձեռքի տակ միշտ ունեցեք մոծակների դեմ միջոցներ և պահեք այդ արյունախումներին վախի մեջ։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Գիտնականները պարզել են, որ մոծակները սիրում են հատկապես այս 4 տիպի մարդկանց
Ի՞նչ պետք չէ խնդրել ձեր տղամարդուց