Անգլիական «Պրեմիեր Լիգայի» այս տարվա մեկնարկը խոստումնալից էր Մխիթարյանի, հետևաբար նաև հայ երկրպագուների համար։ Առաջնության սկզբում հայազգի տաղանդը նման էր Բևեռային աստղի։ Իր փայլով և յուրօրինակությամբ ակնհայտ առանձնանում էր խաղընկերներից, ինչի արդյունքում գրանցեց 5 գոլային փոխանցում ու այդ ցուցանիշով դարձավ լավագույններից։
Խոստումնալից մեկնարկին հաջորդեց դառը հիասթափությունը, որովհետև մի քանի խաղ «Յունայթեդը» պարզապես տապալվեց մի շարք առաջատարների, այդ թվում նաև Հենրիխի անհաջող խաղի պատճառով։ Նման իրավիճակում սովորաբար մարզիչը լուրջ փոփոխություններ է կատարում կազմում՝ խաղը թարմացնելու և ֆուտբոլիստներին նոր գործողությունների ուղղելու նպատակով։ Քանի որ վնասվացքից ապաքինվեց նաև Պոգբան՝ Մոուրինյոն անցավ գործի։
Վերջին խաղերում Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից, բայց հարց է առաջանում․ արդյո՞ք այն ֆուտբոլիստները, որոնք ստաբիլ խաղաժամանակ են ստացել և ստանում, «Յունայթեդի» անկման ընթացքում գերազանցել են Մխիթարյանին։
Մոուրինյոյի նման որոշումը հասկանալու համար պենք է հիշել հայ կիսապաշտպանի մեկնարկը «Կարմիր դևերի» կազմում։ Նախորդ տարի Մխիթարյանը շատ վատ մեկնարկեց «Պրեմիեր Լիգայում» և պորտուգալացի մասնագետը սկսեց կտրականապես հրաժարվել նրան խաղադաշտ դուրս բերելուց։ Որոշ ժամանակ անց Հենրիխն այնպիսի թափ հավաքեց, որ մարզչին այլ բան չէր մնում, քան նրան ընդգրկել մեկնարկային կազմ։ Հիմա Մոուրինյոն նույն իրավիճակի առաջ է կանգնեցրել Մխիթարյանին, որպեսզի վերջինիս մոտ առաջացնի լրացուցիչ մոտիվացիա՝ ավելի շատ աշխատելու ու հիմնական կազմում տեղը վերադարձնելու։ Հենրիխը լուռ, առանց դժգոհությունների, գլուխը կախ ընդունում է մարզչի ցանկացած որոշում։ Այդ պատճառով Մոուրինյոն վստահ է, որ ավելորդ խնդիրներ չի ունենա ֆուտբոլիստի հետ՝ հաշվի առնելով նրա հանգիստ ու համակերպվող բնավորությունը։ Իսկ ինչու՞ մնացած ֆուտբոլիստներին նման կերպով չի մոտիվացնում։ Որովհետև, եթե օրինակ Պոգբային, կամ Լուկակուին վատ խաղի պատճառով դուրս թողի հայտացուցակից, դա կնշանակի հարաբերությունների կտրուկ վատացում նրանց հետ։
Երբեմն հարց է առաջանում․ Մխիթարյանի համեստությունն օգնու՞մ է իրեն, թե՞ հակառակը։
Հրապարակման ներկայացրեց՝ Ջիվան Օհանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]