fbpx

Մխիթարյանի անհաջող ընտրությունը

Հենրիխ Մխիթարյանի մեծ տաղանդի ու անսահման աշխատասիրության մասին բազմիցս խոսել ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլ նաև բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ուսումնասիրել են նրա խաղը։ Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սկսեց սևեռել իր վրա դեռ ուկրաինական «Շախտյորում» հանդես գալու տարիներին։ Դոնեցկյան ակումբում ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնելուց հետո նրան ցանկանում էին իրենց թիմում տեսնել բամաթիվ գրանդ ակումբներ, բայց Հենրիխն ընտրեց իր խաղաոճին ու որակներին մաքսիմալ համապատասխանող թիմ։ «Դորտմունդի Բորուսիան» այդ տարիներին ցուցադրում էր արագ, կրակոտ և հարձակողական ֆուտբոլ։ Երբ Մխիթարյանը դարձավ նաև «Բորուսիայի» առաջատարը՝ նրա նկատմամբ կրկին որս սկսեցին բարձրակարգ ակումբները, որոնց թվում էր նաև «Յունայթեդը»։

Ժոզե Մոուրինիյոն ֆուտբոլային աշխարհին միշտ հայտնի է որպես «Փակ» ֆուտբոլ դավանող մարզիչ։ Նա շեշտը դնում է ոչ թե  ստեղծագործ, արագ ու տեխնիկապես հարուստ մարզիկների, այլ ավելի ուժային պայքար մղող, ֆիզիկապես լավ պատրաստված, հնարավորինս քիչ մանևրող, այսինքն՝ միայն կոնկրետ դրիքեր ամրացնող ֆուտբոլիստների աճին։

Տարիներ առաջ այս մարզչի սաներից մեկն է եղել ներկայումս աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Քեվին դե Բրույնեն։ Դեռ «Չելսին» մարզելու տարիներին Մոուրինյոն հրաժարվեց այս ֆուտբոլիստի ծառայություններից՝ նշելով, որ իր խաղային սխեմայի մեջ արագաշարժ ու ստեղծագործ բելգիացին չի մտնում։ Եթե դե Բրույնեն այդ ժամանակ մնար «Չելսիում», ապա անկասկած կլիներ հերթական աստղը, ով կմարեր պորտուգալացու թեթև ձեռքով։

«Բորուսիան» ու «Յունայթեդը» հակապատկերներ են խաղային բոլոր առումներով։ Հայազգի կիսապաշտպանը հաջող ընտրություն կատարելուց հետո ընտրեց մի մարզչի, ով ոչ միայն Մխիթարյանի ոճի ֆուտբոլիստներին ոչինչ չի տալիս, այլ  գրոհների հիմնականում դանդաղ զարգացման արդյունքում զրկում է անել այն, ինչը նրանց գլխավոր զենքն է։ Դրա արդյունքում ֆուտբոլիստը կորցնում է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ու ստեղծագործելու ունակությունը։ Այսինքն՝ «Յուրահատուկը» զրկում է այս ունակություններով օժտված ֆուտբոլիստնեիրն յուրահատկությունից։

Նման իրավիճակում ապշեցուցիչ էր մեր ֆուտբոլիստի որոշումը՝ տեղափոխվել «Յունայթեդ»։ Ակումբային գրանցումը փոխելուց առաջ ոչ միայն պետք է նայել թիմի հեղինակությանն ու անցած ճանապարհին, այլ մարզչի մարտաոճին ու  ֆուտբոլային Ճաշակի դրսևորման համատեղելիությանը սեփականի հետ։

Հրապարակման ներկայացրեց՝ Ջիվան Օհանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մխիթարյանի անհաջող ընտրությունը
Գլուխկոտրուկ. Որքա՞ն արագ կկարողանաք գտնել բաց թողնված թիվը