fbpx

«Միսս Երկիր 2025». ինչպիսի տեսք ունի և ինչպես է հագնվում մոլորակի ամենագեղեցիկ աղջիկն առօրյա կյանքում

«Միսս Երկիր 2025» մրցույթի հաղթող է ճանաչվել չեխ մոդել Նատալի Պուշկինովան։

«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթն ամեն տարի միավորում է աղջիկների ամբողջ աշխարհից ոչ միայն գեղեցկության համար, այլ նաև կայուն զարգացման գաղափարները խթանելու նպատակով։ Մրցույթում հաղթանակը ոչ միայն նոր տիտղոս է, այլև բնապահպանական օրակարգը միջազգային մակարդակով ներկայացնելու հնարավորություն։ 2025 թվականին թագը բաժին հասավ 21-ամյա Նատալի Պուշկինովային՝ Կարլի համալսարանի ուսանողուհուն և ակտիվիստուհուն, որը տարված է նորաձևությամբ և ջրասուզմամբ։ Նրա կերպարը ոգեշնչում է ոչ թե շքեղությամբ, այլ պարզության, խորության և անձնական խարիզմայի զարմանալի հավասարակշռությամբ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Անմիջապես եզրափակչից հետո, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին Մանիլայում, Նատալիի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճեց, և ոչ միայն նրա հաղթանակի պատճառով։ Հոր կորստի մասին անկեղծ պատմությունը, «Վոգ»-ում (Vogue) ստաժավորումը և շահումները «Սեյվ Ֆուդ» (Save Food) բնապահպանական հիմնադրամում ներդնելու ձգտումը Նատալիին դարձրին նոր ժամանակների հերոսուհի։ Ի դեպ, Պուշկինովայի ոճը բեմից դուրս պակաս արտահայտիչ չէր։

Միսս Երկիր 2025. ով է հաղթել

«Միսս Երկիր» 25-րդ հոբելյանական մրցույթին մասնակցում էր 82 աղջիկ։ Նատալի Պուշկինովան շրջանցեց բոլորին, այդ թվում՝ ռուսաստանցի մասնակից Ելիզավետա Գուրյանովային, որը հայտնվել էր լավագույն 12-ի կազմում։ Թագը նրան փոխանցեց նախորդ տարվա հաղթող ավստրալուհի Ջեսիկա Լեյնը։

Բացի հիմնական տիտղոսից, շնորհվեցին նաև այլ տիտղոսներ. «Միսս Օդ» տիտղոսը ստացավ Իսլանդիայի մասնակիցը, «Միսս Ջուր»-ը՝ վիետնամուհին, իսկ «Միսս Կրակ»-ը՝ Թաիլանդի ներկայացուցիչը։

Նատալին ծնվել է Պրահայի մերձակայքում գտնվող Բրնկի գյուղում, ուսումնասիրում է մարքեթինգ և հասարակայնության հետ կապեր, զբաղվում է սպորտով և հավաստագրված ջրասուզորդ է։ Նրա հետաքրքրությունների շարքում են նորաձևությունը, լրագրությունը և բնապահպանությունը։ Աղջկա հասակը 178 սմ է, կազմվածքի չափսերը՝ 79-62-94։ Նա բացահայտ խոսել է անցյալում անորեքսիայի հետ կապված խնդիրների մասին՝ ընդգծելով ինքն իր նկատմամբ հոգատարության կարևորությունը։

Ինչպես է հագնվում Նատալի Պուշկինովան առօրյա կյանքում

Նատալիի կերպարները նրբաճաշակ եվրոպական շքեղություն են՝ առանց ավելորդությունների։ Օրինակ՝ առօրյա կյանքում նա ընտրում է ազատ համադրություններ «old money» ոճի ոգով՝ մետաքսե թոփեր, պալացցո տաբատներ, պաստելային երանգներ և լակոնիկ ձևեր։ Լուսանկարներից մեկում նա կեցվածք է ընդունել շամպայնի գույնի բացվածքով թոփով և ժանյակազարդ կիսաշրջազգեստով՝ նրբագեղ, բայց անմեղության թեթև երանգով։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Մեկ այլ լուսանկարում Նատալին նկատվել է հայտնի պատկերասրահում սև մինիմալիստական կոմբինեզոնով, սպիտակ սպորտային կոշիկներով և շղթայով պայուսակով։ Այս կերպարը համատեղում է էլեգանտությունն ու հարմարավետությունը, և ամենակարևորը՝ հաստատում է, որ նույնիսկ ամենօրյա տեսքը կարելի է դարձնել ֆոտոգենիկ։ Նրա սիրելի գունապնակը սևն է, կրեմագույնը, կարմիրը. գույներ, որոնցում Նատալին իրեն վստահ է զգում և՛ ցերեկը, և՛ երեկոյան։

Տես նաև՝ 60-ականների աստվածուհիները, որոնք հեշտությամբ կփոխարինեին ժամանակակից գեղեցկուհիներին

Ի՞նչ է ընտրում Նատալին հանրային ելքերի համար

Որպես նորաձևության իրադարձությունների և արշավների մասնակից՝ Նատալին չի վախենում փորձարկումներ կատարել երեկոյան կերպարների հետ։ Այսպես, ելքերից մեկի ժամանակ նա հայտնվել է սև ատլասից շքեղ զգեստով՝ ճարտարապետական բասկայով (գոտկատեղի դեկորատիվ ձևվածք) և զանգվածային մանյակով։ Այս հանդերձանքը հեշտությամբ կարելի է պատկերացնել Կաննի կարմիր գորգին, բայց միևնույն ժամանակ Նատալին մի փոքր վինտաժային զգայականություն է հաղորդում՝ հիշեցնելով հին Հոլիվուդի մասին։

Կա նաև մյուս բևեռը՝ ազատ ոճ՝ հեգնանքի թեթև երանգով, օրինակ՝ լայն սև տաբատով, սանդալներով և կլոր արևային ակնոցներով կերպարը, որն իդեալական է ճանապհորդությունների կամ քաղաքում հանգստյան օրվա համար։ Նատալին վստահորեն հավասարակշռում է էլեգանտության և առօրյա անկաշկանդության միջև՝ ոգեշնչելով աղջիկներին նորաձև ու խելացի լուծումների։

Նատալիի մեջ զգացվում է հենց այն էլեգանտությունը, որն այսօր փնտրում են նորաձևության ամսագրերի խմբագրությունները և բրենդները։ Նրա ոճը զուրկ է աչք ծակող թրենդներից, բայց դրանում կա արդիականություն՝ ընդգծված ուսագիծ, սլացիկ ուրվագծեր և բարդ հյուսվածքներ։

Թերթեք պատկերասրահը և ուսումնասիրեք՝ ինչպես է հագնվում «Միսս Երկիր 2025»-ն առօրյա կյանքում․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Միսս Երկիր 2025». ինչպիսի տեսք ունի և ինչպես է հագնվում մոլորակի ամենագեղեցիկ աղջիկն առօրյա կյանքում
YouTube-ը կազմել է տարվա ամենահանրաճանաչ հոլովակների վարկանիշային ցուցակը