Պրահայի Չարլզ համալսարանի գիտնականները օգտագործել են 40 տղամարդու և 40 կնոջ ստատիկ լուսանկարներ, որպեսզի ստուգեն հարաբերակցությունը հաշվարկված ինտելեկտի, ընկալելի ինտելեկտի և դիմագծերի միջև:
Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք կարողացան ճգրիտ որոշել տղամարդու ինտելեկտը՝ դիտելով դեմքի լուսանկարները: Նույն բանը չի կարելի ասել կանանց լուսանկարների մասին: Հետազոտությունները ցույց տվեցին, որ չկա կապ ինտելեկտի, գրավչության կամ դիմագծերի միջև:
Մարդիկ կարող են հեշտությամբ որոշել խելացի է տղամարդը թե ոչ, բայց չեն կարող նույնը անել կանանց պարագայում: Դա ըստ երևույթին բացատրվում է այն փաստով, որ գրավչությունը շատ անգամ շղարշում է դատողությունը, իսկ կանայք շատ հաճախ գնահատվում են հենց գրավչությամբ:
Դեմքերը որոնք ընկալվում են, որպես խելացի, շատ հաճախ այսպիսին են՝ երկարավուն, աչքերի միջև մեծ տարածությամբ, մեծ քթով, բերանի անկյունները մի փոքր վերև, սուր, ոչ կլորավուն դնչով:
Հակառակը՝ ինտելեկտի ցածր մակարդակը ասոցացվում է՝ լայն կլոր դեմք, իրար մոտ աչքեր, կարճ քիթ, բերանի անկյունները մի փոքր ներքև, կլորավուն դունչ:
Աղբյուրը՝ Dailymail