Երթուղային տաքսի, կամ ավելի հարազատ հնչելու համար ասեմ մաքուր հայերենով՝ «Մարշրուտկա», որքան մեծ մտքեր կամ փոքր մտքեր են ծագել այս հասարակական տրանսպորտում: Այնտեղ երևի լավ և վատ մուսաներն են բնակվում:
Այսօր հերթական անգամ երթուղային տաքսով «հաճելի» երթևեկության ժամանակ ինչպես բոլորի մոտ, այնպես էլ ինձ մոտ մտքերն ակտիվ էին: Եվ ահա թե ինչ մտորումների գիրկը նրանք ինձ տարան.
«Քանի դեռ վարորդների համար ժողովուրդը կարտոֆիլի նման մի բան է և քանի դեռ ժողովրդին դուր է գալիս կարտոֆիլի կարգավիճակը, քանի դեռ ազգի մի զգալի զանգված չգիտի ինչ բան է անտիպրեսպերանտ կամ դեզադորը, քանի դեռ շատ հազվադեպ է լողանում ժողովուրդն իմ հայոց, քանի դեռ հաստափոր ու հաստավոռ ապերներն ու ձաձաները իրենց տեղները չեն զիջելու կանանց, առավել ևս հղի կանանց, քանի դեռ լավ տղությունը որոշվելու է ասֆալտին փռված թքի մեծությամբ, քանի դեռ աղջիկների համար ամուսնության միակ պատճառը հաստ դրամապանակն է, քանի դեռ… (որ մեկն ասե՞մ, էլ ո՞րը) երկիրը երկիր չի դառնա: Մոռացեք Եվրոպաների մասին»:
Ահա այսպիսի դաժան բայց դուզ խոսացող մտորումներ են ծնում մտքերն իմ մարշրուտկածին: