Միայնության համաճարակը, որին բախվել է մարդկությունը, առողջապահության համար համաշխարհային սպառնալիք է ներկայացնում։ Հարվարդի գիտնականները պարզել են, որ միայնակ մարդիկ 8 տարով պակաս են ապրում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ընկերների բացակայությունն ու միայնությունը կարող են դեպրեսիվ մտքեր հրահրել, որոնք բացասաբար են անդրադառնում առողջության վրա։ Ոմանք կարծում են, որ միայնությունը պարզապես մտքի վիճակ է, որը չի ազդում մեր ինքնազգացողության վրա, սակայն այն մահացու վտանգ է պարունակում։ Եվ ճիշտ այնպես, ինչպես վիշտը, սթրեսային իրավիճակները և ծայրահեղ հույզերը նպաստում են, այսպես կոչված, «կոտրված սրտի համախտանիշին», այնպես էլ միայնությունը հրահրում է առողջական լուրջ խանգարումներ։
Հարվարդի գիտնականներն ապացուցել են, որ կյանքի տևողության վրա ունեցած ազդեցության աստիճանով միայնությունը չի տարբերվում ծխելուց։ Ընդհանուր առմամբ, այն կյանքը կրճատում է 8 տարով։ Կապ է հաստատվել սոցիալական մեկուսացման և արյան մակարդման սպիտակուցի մակարդակի միջև, որով կարելի է դատել ինսուլտի կամ ինֆարկտի ռիսկի մասին։ Միայնությունը հրահրում է ֆիբրինոգենի ցուցանիշների աճ, որը մակարդում է արյունը ուժեղ արյունահոսության կամ վնասվածքի դեպքում։ Սակայն դրա ավելցուկը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման և զարկերակներում բնորոշ կուտակումների առաջացման։ Հետազոտության հեղինակները գնահատել են ֆիբրինոգենի ցուցանիշները միայնակ մարդկանց և նրանց մոտ, ովքեր ունեցել են բազմաթիվ ընկերներ և հարազատներ։
Կարդացեք նաև՝ 10 տագնապալի նշան, որ միայնությունը քայքայում է Ձեր կյանքը
Սոցիալական կապերի քանակի կրճատման հետ ֆիբրինոգենի մակարդակն աճել է։ Միայնությունը, գիտնականների խոսքով, առողջությանը վնաս է հասցնում, որը կարելի է համեմատել օրական 15 գլանակ ծխելու ազդեցության հետ։ Տղամարդկանց համար միայնությունը հատկապես տոքսիկ է, քանի որ այն վատթարացնում է նրանց ուղեղի գործառույթը։








