Կարդան բոլորը․․․
Հարաբերություններում լինում են պահեր, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ի՞նչ կլիներ մեզ հետ, եթե չլինեինք մեր զուգընկերոջ հետ:
Սերը՝ բարդ բան է: Երբեմն պետք է ծանրութերեև անել, հատկապես, երբ Ձեզ թվում է, որ միայնակ Ձեզ ավելի լավ կլինի, քան այն մարդու հետ, ով նախկինում աշխարհի ամենամոտ մարդն էր:
Հնարավոր է դա դժվար կլինի ինքներդ Ձեզ խոստովանել, բայց կան ամենաքիչը 4 պատճառ, թե ինչու է ավելի լավ լինել միայնակ, քան նրա հետ, ով Ձեզ արժանի չէ:
1. Ինքնագնահատականի անկում
Եթե Ձեր հարաբերությունները հետզհետե բերում են Ձեր ինքնագնահատականի անկման, որովհետև զուգընկերն երբեք ոչ մի լավ բան չի ասում Ձեր և Ձեր արարքների մասին, ապա իմաստ ունի մտածել այն մասին, որ կարելի է հեռանալ նրանից և ինքնուրույն շարունակել կյանքը:
Դուք պարտավոր չեք տանել մի մարդու, ով ցեխ է շպրտում Ձեզ վրա:
Ավելի շուտ նա դա անում է այն պատճառով, որ ինքն էլ չի կարողանում ինքն իրեն գնահատել: Եթե դուք արդեն քննարկել եք դա և չեք գտել ոչ մի լուծում՝ ժամանակն է բաժանվելու:
2. Հնարավորություն վերանայել առաջնահերթությունները
Եթե դուք արդեն սկսել եք հարաբերություններից դուրս գալու գործընթացը՝ միայնությունը Ձեզ հրաշալի հնարավորություն է ընձեռում վերանայել սեփական կյանքի առաջնահերթությունները:
Դուք կարող եք կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է Ձեզ պետք, որպեսզի կրկին Ձեզ երջանիկ զգաք: Տվյալ պահին չկա ավելի կարևոր բան, քան Ձեր երջանկությունն է:
Դուք պետք է ներդնեք Ձեր ողջ ջանքերը, որպեսզի հասնեք դրան: Գտեք կյանքի ուրախություն, իմաստ, շնչեք ամբողջ կրծքով և վայելեք ազատությունը:
3. Կենտրոնացում անցյալի վրա
Մի կենտրոնացեք Ձեր հարաբերությունների անցյալի վրա, դա կխանգարի Ձեզ դուրս պրծնել տոքսիկ իրավիճակից:
Հնարավոր է կափսոսաք այն ժամանակը, որ ծախսել եք այդ մարդու վրա: Բայց դրա փոխարեն մտածեք այն բոլոր արկածների մասին, որ սպասում են Ձեզ նոր և ազատ կյանքում:
Դուք կարող եք անել ամեն ինչ, ինչ կցանկանաք, իսկ երբ կենտրոնանում եք անցյալի վրա, դուք ոչ ամբողջությամբ եք ապրում ներկան:
4. Էներգետիկ վամպիրիզմ
Եթե զուգընկերն անընդհատ Ձեզանից խլում է Ձեր ամբողջ էներգիան, ապա ժամանակն է մտածել միայնակ լինելու մասին:
Դուք պետք է վերականգնեք Ձեր ողջ էներգիան, որոնք կորցրել եք էմոցիաների պատճառով՝ ծախսելով դրանք այդ մարդու վրա: Վերականգնման գործընթացը հեշտ չի լինի, բայց այն անհրաժեշտ է մոտիվացիան ետ բերելու համար:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։