fbpx

Որո՞նք են միայնակ կյանքի դրական կողմերը

Միայնակ կյանքն ունի բազմաթիվ դրական կողմեր և հիմա դուք դրանում կհամոզվեք…

Միայնակ կյանքը իր բոլոր անհարմարությունների հետ մեկտեղ ունի բազմաթիվ դրական կողմեր։

Պառկած ես քեզ համար գետնին, գիշերը սխտոր ես ուտում, քնում ես առանց լույսը անջատելու։

Ոչ մի. «Ցածրացրու ձայնը, ականջակալները միացրու, փակիր պատշգամբի դուռը՝ ցուրտ է…»։

Դա ցուրտ չէ, դա մաքուր օդ է։

Դա օդ է, թթվածին և գարնան յուրահատուկ մոլեկուլներ։

Մի՞թե կարելի է դրանք ներս չթողնել տուն։

Ինչի՞ վրա կարելի է օգտագործել միայնակ կյանքը։

Կարելի է լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում ես։ Ինքնաբուխ, քաոտիկ, ցրված, ծիծաղելի։ Կիսամերկ։ 10-րդ անգամ միացնել սիրելի երգը։ Կատարել տարօրինակ շարժումներ։ Ռիթմի տակ թխկթխկացնել սեղանին։

Կարևորը ոտքերով ոչինչ չանել, այլապես ներքևում հարևանուհին է…

Զարթուցիչը միացնել առավոտյան յուրաքանչյուր վաղ ժամին, որը ցանկանում ես։ 7-30, 7-00, 6-00 և ոչ մի խղճի խայթ։

Չհաշվել հացի, կարագի, շաքարավազի, աղի, կաթի պակասը՝ տանից դուրս գալու պատճառ։ Դուրս գալ հաց գնելու նպատակով և վերադառնալ միայն կիրակի երեկոյան։

Սկսել ներկել պատերը և հետո կիսատ թողել մինչև վաղը։ Սկսել դասավորել դրամների կոլեկցիան և հետո մի կես տարի թողել այն։ Եվ ահա դրանք դրված են այնտեղ, որտեղ թողել էիր և ոչ մեկ դրանց չի դիպել։

Կարելի է երկար ժամանակ չհանել հագուստը լվացքատնից, միևնույնն է ոչ մեկ քեզ չի շտապեցնի։

Կարելի մոմ վառել, սակայն դրա իմաստը չկա։ Լամպի տակ նույնպես լավ է։

Այո, սեր, դու հզոր ես, եթե երբևէ ստիպում ես այս ամենը կիրառել…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Որո՞նք են միայնակ կյանքի դրական կողմերը
Ուրբաթ օրը որսացեք Ձեր հաջողության ակնթարթը