fbpx

Այս տնային բույսերով տունը հով կլինի նույնիսկ առանց օդորակիչի

Որոշ տնային բույսեր օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով: Իսկ դրանցից մեկը ուղղակի անփոխարինելի է ամռան տապին: Քչերը գիտեն, որ որոշ տնային բույսեր ունակ են բնակարանում իջեցնել ջերմաստիճանը: Կորցնելով խոնավությունը գոլորշիացման միջոցով՝ դրանք սառեցնում, թարմացնում և մաքրում են տան օդը:

Եվ այսպես, ներկայացնում ենք Ձեզ 6 բույս, որոնք կարող են շոգ օրերին բնական ճանապարհով սառեցնել ձեր սենյակը:

1. Ֆիկուս

Ֆիկուսը նվազեցնում է օդի աղտոտվածության մակարդակը, բարձրացնում է նրա որակը, նաև ապահովում է հով ջերմաստիճան սենյակում:

2. Սանսեվիերիա

Սանսեվիերիան կամ ժողովրական լեզվով ասած զոքանչի լեզուն օդի մաքրման համար խորհուրդ է տալիս նույնիսկ ՆԱՍԱ-ն: Գիշերները թթվածին արտազատելով, այս բույսը օդից ներծծում է տոքսինները և հովացնում այն:

3. Արեկա

Արեկան համարվում է ամենապոպուլյար դեկորատիվ պալմաներից մեկը, որը նաև հանդես է գալիս որպես օդի բնական հովացուցիչ: Բույսը ոչ միայն մաքրում է օդը ֆորմալդեհիդից, բենզոլից, տրիքլորոէթիլենից, այլ նաև հովացնում է տարածությունը:

4. Ձարխոտ

ՆԱՍԱ-ի գիտնականները ձարխոտը անվանում են օդը մաքրող ամենաարդյունավետ բույսերից մեկը: Բացի դրանից, այն մաքրում է օդը տոքսիններից և լցնում է սենյակը հաճելի սառը խոնավությամբ:

5. Ալոե Վերա

Ալոե վերան արդյունավետ կերպով պայքարում է ոչ միայն այրվածքների դեմ, այլ նաև օդի աղտոտվածության: Մաքրելով այն ֆորմալդեհիդից, բույսը նաև հրաշալի կերպով հովացնում է սենյակը:

6. Էպիպրեմնում ոսկեզօծ

Այս բույսը՝ հրաշալի որոշում է բոլոր նրանց համար, ով ուժեղ չէ այգեգործությունից, քանի որ այն ծայրահեղ ոչ պահանջկոտ բույս է: Էպիպրեմիում ոսկեզօծը չի պահանջում մեծ հոգատարություն և լույս և դրա հետ մեկտեղ հրաշալի կերպով հովացնում և մաքրում է օդը:

Այս բույսերի հետ ձեզ հարկավոր չի լինի ոչ մի օդորակիչ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս տնային բույսերով տունը հով կլինի նույնիսկ առանց օդորակիչի
Լավ և վատ խորհուրդներ մեծերից