fbpx

Մի վերադարձեք նրա մոտ, ով Ձեզ ցավ է պատճառել

Սա է ճշմարտությունը և այն կարող է Ձեզ սթափեցել։

Դուք կարծես անընդհատ բռնում եք հույսի թելերը, որ նա է նետում, բայց արդյունքում հայտնաբերում եք, որ մատներով բռնել ենք ընդամենը օդը…

Կան մարդիկ, որոնց հանդեպ ձգտումներ ունեք, բայց նույն ժամանակ նրանք անվտանգ չեն, անկախ նրանից թե որ փուլում են գտնվում Ձեր հարաբերությունները։

Այդ մարդիկ օժտված են ինչ-որ սատանայական մագնիսականությամբ։ Ձեզ թվում է, որ այդ մարդը մոտ է, չնայած նա իրականում անհասանելի է։

Դուք կարծես անընդհատ բռնում եք հույսի թելերը, որ նա է նետում, բայց արդյունքում հայտնաբերում եք, որ մատներով բռնել ենք ընդամենը օդը։

Արդյունքում դուք բերանքսիվայր ընկնում եք և դա տեղի է ունենում ոչ առաջին անգամ։

Ձեզ դուր է գալիս, թե ինչպես է նրա անունը սկսում լուսավորվել հեռախոսի էկրանին։ Դուք պատրաստ եք ամեն ինչ անել, հանուն նրա, որպեսզի նա Ձեզ նվիրի ժպիտ և իր յուրահատուկ հայացքը։

Բայց երբ դուք նայում եք նրա աչքերի մեջ՝ տեսնում եք ոչ այն, ինչ սպասում էիք։

Դուք տեսնում եք օտարացվածության զգացում, որը խոսում է այն մասին, որ չնայած թվացյալ մտերմության, իրականում նա գտնվում է ինչ-որ հեռու մի տեղ։ Նա երբեք իրականում Ձեր կողքին չի լինի, որքան էլ որ դուք ցանկանաք։

Դուք կլսեք գեղեցիկ բառեր, որոնց կցանկանաք հավատալ։ Նրա խոստումները յուրատեսակ իշխանություն ունեն Ձեզ վրա՝ դարձնելով Ձեզ ինչպես աշխարհի ամենաերջանիկ, այնպես էլ ամենադժբախտ մարդը։

Ձեր մասերից մեկը փնտրում է այն ցավը, որը Ձեզ պատճառում է այդ մարդը։ Դուք ուղղակի ուժ չունեք դուրս գալ բաժանման և վերադարձի այդ փակ շրջանից։ Դուք շարունակում եք հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Միգուցե այս անգամ ամեն ինչ իսկապես կլինի այլ կերպ», – միամտաբար շշնջում եք ինքներդ Ձեզ։ Բայց խելքով հասկանում եք, որ կրկին և կրկին ամեն ինչ կկրկնվի, որ դուք կտառապեք։ Ձեր առողջ միտքը գիտի, թե իրականում ամեն ինչ ինչպես է դասավորված։ Չէ՞ որ դուք տեսնում եք տարբերությունը՝ թե ում համար եք առաջնահերթություն և թե ով է Ձեզ վերաբերվում ինչպես պահեստային օդանավակայանի։

Վերջիվերջո առողջ միտքը հաղթում է, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Չափից շատ երկար զգացմունքները ավելի ուժեղ են գտնվում, քան դառը ճշմարտությունը, որը դուք հրաժարվում եք լսել։ Դուք ուղղակի հանձնվում եք նրան կրկին գրկելու ցանկությանը։

Դուք անընդհատ լսում եք այն մասին, որ ավելի քչին համաձայնվելը, քան դուք արժանի եք՝ նշանակում է չհարգել ինքդ քեզ։ Եվ հասկանում եք դա։ Բայց միևնույնն է անում եք կրկին նույնը։

Միգուցե դա Ձեզ հույս է տալիս՝ դարձնելով Ձեզ միաժամանակ և մարդկային, և հիմար, և թույլ և կամակոր։

Դուք միտումնավոր չեք լսում ընկերների խորհուրդները, միևնույն ժամանակ հասկանալով, թե որքան վնաս է բերում Ձեզ այդքան ցանկալի և արբեցնող այդ համբույրը։ Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք՝ դա այն է, որ նա նույնպես ցանկանա Ձեզ այնքան, որքան դուք եք նրան ցանկանում։

Տառապանքը՝ ամենահիմար ապրումներից մեկն է։ Այդ զգացմունքը ստիպված են անցնել նույնիսկ մեզանից ամենաուժեղները, երբ մենք չենք ցանկանում բաց թողնել հիշողությունները։

Դուք ունակ չեք փոխել այդ մարդուն, բայց կարող եք ընտրել, թե ինչպես արձագանքել նրա արարքներին։

Որքան էլ որ ցանկանաք հավատալ, որ նա կփոխվի հանուն Ձեզ, իրականում դա երբեք տեղի չի ունենա։ Անհրաժեշտ է դա խոստովանել և ընդունել։

Հասկացեք, թե որտեղ է գտնվում Ձեր համբերության սահմանը և պարզեք, թե իրականում ինչպիսի կյանք եք ցանկանում դուք։ Այլապես դուք կրկին և կրկին կկրկնեք հին սխալները։ Իսկ Ձեր երջանկությունը վերջիվերջո կախված է միմիայն Ձեզանից։

Որոշ մարդիկ, որքան էլ որ ուժգին ձգեն Ձեզ՝ արժանի չեն Ձեր զոհողություններին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.09 из 5 )
MediaMag
Մի վերադարձեք նրա մոտ, ով Ձեզ ցավ է պատճառել
Էկզեմայի (ատոպիկ դերմատիտի) բուժման բնական դեղամիջոցներ (տեսանյութ)