Մի բուռ ցանկություն և ուրիշ ոչինչ,
Մի պտղունց մարդկային երջանկություն:
Մի բուռ երազանք և ուրիշ ոչինչ,
Իմ մեծ երազանք՝ միամտությու՞ն:
Մի ամբողջ կյանք դեպի երազանք,
Մի ամբողջ կյանք մոլորված ճամփեք
Ու դեռ եռացող մարդկային մի կամք՝
Հույսից, հավատից չզրկված երբեք:
Ընկել եմ ճամփա դեպի երազանք,
Կհասնե՞մ արդյոք…
©Արխանգելո